Դանուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Danubemap.jpg

Դանուբ - գետ, երկարությամբ երկրորդը Եվրոպայում (Վոլգայից հետո)։ Սկիզբ է առնում Շվարցվալդի արևելյան լանջերից (Գերմանիա) և թափվում Սև ծովը` առաջացնելով դելտա։ Երկարությունը 2850 կմ է։ Հոսում է Գերմանիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի տարածքով։

Դանուբի ափին գտնվող խոշոր քաղաքներն են Ռեգենսբուրգը, Լինցը, Վիեննան, Բրատիսլավան, Բուդապեշտը, Նովի Սադը, Բելգրադը, Ռուսեն, Բրեիլան, Գալացը, Իզմայիլը։

[խմբագրել] Անվանումը

Հին հույները (Հեսիոդոս, Մ.թ.ա. 7-րդ դար) գետը հիշատակում են Իստրոս անունով (այդ անվանումը վերաբերվում է գետի ստորին հոսանքին), ավելի ուշ` հռոմեացիները (Կեսար, մ. թ. ա. 1-ն դար) այն անվանել են Danuvius։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է հին իրանական դան «գետ» տերմինը։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 123. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով