Ուլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուլմ (գերմ.՝  Ulm), քաղաք Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Դանուբ գետի ափին։ Գտնվում է Շտուտգարտից մոտավորապես 90կմ հարավ-արևելք և Մյունխենից 140կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է մոտ 120000 մարդ։ Քաղաքն Ալբա-Դանուբ շրջանի վարչական կենտրոնն է։ Հայտնի է 854 թվականից, հարուստ պատմություն ունի, 18-րդ դարից սկսած՝ կայսերական քաղաք (գերմ.՝  Reichsstadt)։ Զարգացած արդյունաբերության շնորհիվ այն խոշոր տնտեսական կենտրոն է։ Քաղաքը հայտնի է որպես Ալբերտ Այնշտայնի ծննդավայր։