Սավա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավա (այլ կիրառումներ)
Սավա
Բնութագիր
Երկարություն945
Ավազանի մակերես95 719 կմ²
Ավազան95 719 կմ²
Ջրի ծախս1722 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՍավա Դոլինկա
Սավա Բոհինկա
Բարձրություն1222 մ
ԳետաբերանԴանուբ
Գետաբերանի տեղակայումԲելգրադ, Սերբիա
Բարձրություն67 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSavinja?, Sutla?, Լյուբլյանիցա, Krka?, Kupa?, Ունա (Սավայի վտակ), Vrbas?, Ukrina?, Բոսնա, Tinja?, Դրինա, Կոլուբարա, Topčiderka?, Kokra?, Sava Dolinka?, Orljava?, Glogovica?, Mirna?, Lonja?, Sava Bohinjka?, Jerez?, Krapina?, Bosut?, Sunja?, Kamnik Bistrica?, Tržič Bistrica?, Mokroluški potok?, Jarčina?, Sora?, Medveščak?, Kashka?, Kustovlyanka?, Vrelo?, Zasavica?, Boben?, Lipnica? և Ilomska?
ԵրկիրՍլովենիա/Խորվաթիա/Բոսնիա և Հերցեգովինա/Սերբիա
ՋրահավաքSava Basin?

Սավա (սերբ.՝ Сава, սլովեն.՝ Sava, խորվ.՝ Sava, հունգ.՝ Száva), գետ Եվրոպայի հարավ-արևելքում, Դանուբ գետի աջ վտակը։ Գետի երկարությունը 945 կմ է, ավազանի մակերեսը՝ 95 719 կմ²։ Զագրեբի շրջանում ջրի ծախսը՝ 255 մ³/վ[1], գետաբերանում՝ 1722 մ³/վ։

Հոսում է Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Սերբիայի տարածքով (ձևավորել նրա հյուսիսային սահմանը)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավա գետ

Սավա գետը սկիզբ է առնում Սլովենիայի լեռներում, Լյուբլյանայից հյուսիս-արևմուտք, որտեղ միախառնվում են երկու գետեր՝ Սավա Դոլինկան (Sava Dolinka) և Սավա Բոհինկան (Sava Bohinjka), թափվում է Դանուբ գետը Բելգրադի տարածքում։

Նավարկելի է Խորվաթիայի Սիսակ քաղաքից 593 կմ, մինչև գետաբերանը։ Ջրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 1760 մ³/վրկ է, առավելագույնը՝ 5000 մ³/վրկ։ Ջրառատ է ձմռան և գարնան ամիսներին[1]։

Խոշոր վտակներն են՝

Ամենախոշոր վտակը Դրինա գետն է։

Գետի ափերին տեղակայված են բազմաթիվ քաղաքներ՝

Սավա գետի այն հատվածում, որտեղ նա սահման է համարվում Խորվաթիայի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև, գետի երկու ափերին տեղակայված են մի քանի «զույգ» քաղաքներ.

  • Խորվաթիա/ Բոսնիա և Հերցեգովինա – Ստարա Գրադիշկա/ Բոսանսկա Գրադիշկա, Դավոր/ Սրբաց, Սլավոնսկի Բրոդ/ Բրոդ (նախկինում՝ Բոսանսկի Բրոդ և Սերբսկի Բրոդ), Ժուպանյա/ Օրաշյե (Orašje), Գունյա/ Բրչկո։
  • Սերբիա – Սրեմսկա – Միտրովիցա, Բելգրադ։

Չնայած, որ Լյուբլյանան հիմնադրվել է Սավայի վտակ Լյուբլյանիցայի ափերին, քաղաքի նոր թաղամասերը մոտենում են Սավային, ինչը թույլ է տալիս ասել, որ Սավան միացնում է երեք մայրաքաղաքներ՝ Լյուբլյանան, Զագրեբը և Բելգրադը։ Գետն ունի կարևոր տրանսպորտային նշանակություն։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի անվանումն առաջին անգամ որպես Savus հիշատակում է Պլինիոս Ավագը։ Վլադիմիր Գեորգիևի կարծիքով, գետի անվանումն ունի իլլիրիական ծագում sowo-s և հունարեն՝ ΰει «անձրև է տեղում» բառերից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Orešić, Danijel (2004 թ․ ապրիլի 4). «Zagreb – grad na Savi». Geografija.hr (хорватский). Hrvatsko geografsko društvo [Хорватское географическое общество]. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Босна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сава». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Mala Prosvetina Enciklopedija, Третье издание (1985), Том. I (Балканский полуостров) и III (Сава); Prosveta; ISBN 86-07-00001-2
  • Сава // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова.Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավա (գետ)» հոդվածին։