Պլինիոս Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլինիոս Ավագ, իսկական անունը՝ Գայոս Պլինիոս Սեկունդոս (լատիներեն՝ G. Plinius Secundus) (23թ. — 79թ. օգոստոսի 25), հռոմեացի գրող- գիտակ, գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած «Բնական պատմություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը: Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար: Ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով