Անահիտ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Անահիտ |
|
|---|---|
![]() Բրոնզեձույլ արձանը հայկական նամականիշի վրա |
|
| Դիցաբանություն՝ | Հայկական դիցաբանություն |
| Սեռ՝ | Իգական |
| Այլ մշակույթներում՝ | Արտեմիս, Աֆրոդիտե |
| Վայր՝ | |
| Զբաղմունք՝ | Գլխավոր աստվածուհի |
| Հայր՝ | Արամազդ |
| Ատրիբուտներ՝ | Գրկում մանուկ |
Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրն է։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։ Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։ Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում անահատական մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին օրեր տևող աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Հետագայում, քրիստոնեության հաստատումից հետո, Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։ Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը:
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահտական: Մ. թ. ա. 34 թ-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը: Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ: Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է: Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները: Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվել է Անահիտի գլխավոր տոնը՝ նվիրված բերքի հասունացմանը: Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվել է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի:
Անահիտ անունը տարածված է հայերի մեջ. այդ անունով է կոչվում հայկական տոմարի 19-րդ օրը: Անահիտը համապատասխանում է հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային:
|
|
||
|---|---|---|
| Սրբազան վայրեր |
||
| Հավատալիքներ և ծեսեր |
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ |
|
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
Աժդահակ • Ալ • Արալեզներ • Բախտ • Գիշերամայրեր • Գրող • Դև • Ժուկ ու ժամանակ • Նար • Նուրին • Տորք Անգեղ • Վիշապ • Քաջքեր |
|
| Հերոսներ և նահապետեր |
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա |
|
| Տաճարներ |
Աշտիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք |
|

