Աֆրոդիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAMA Aphrodite Syracuse.jpg

Ափրոդիտե (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός — «փրփուր» բառից) Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին: Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը: Պաշտվում էր նաև որպես պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի: Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի: Հեփեստոսի կինը և Արեսի տափածուն էր: