Աթենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Athena-Lower Gardens of Peterhof.jpg

Աթենաս (հին հունարեն՝ Ἀθηνᾶ), հին հունական դիցուհի, իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի, Հին Հունաստանի առավել պաշտելի դիցուհիներից, Աթենք քաղաքի էպոնիմ (անվանամայր): Բացի դրանից պաշտվել է որպես գիտության, արվեստների և արհեստների դիցուհի, պատերազմող կույս, քաղաքների և պետությունների, խելամտության և ճարտարության հովանավոր: Նա հնարեց գութանը և մարդկանց սովորեցրեց լծկաններ լծելու աշխատանքը: Զևսի և նրա առաջին կնոջ՝ Մետիսի դուստրն է: Ըստ ավանդության Մետիսը շատ խելացի կին էր և Զևսը, երբ տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ և կտիրի գահին: Այդ պատճառով կուլ տվեց կնոջը: Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը և ցավ էր պատճառում Զևսին: Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց Զևսի գլուխը և հոր գանգից դուրս եկավ զինավառ Աթենասը:

Աղբյուրներ [խմբագրել]

Գ.Մ. Գալստյան, Դիցաբանական բառարան, Երևան, 1986, էջ 8: