Արտեմիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Diane de Versailles Leochares.jpg

Արտեմիս[1] (հին հունարեն՝ Ἄρτεμις), հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը

Արտեմիսը Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։

Որսորդ աստվածուհի Արտեմիսը եղել է ընտանի և վայրի կենդանիների հովանավորը։ Հնագույն ժամանակներում երբեմն պատկերվել է կենդանու, օրինակ՝ արջի տեսքով։ Հետագայում նա դառնում է երեխա ունեցող մայրերի պահապան դիցուհին։ Հավերժ դեռատի չքնաղ դիցուհին ծնվել է Դելոս կղզում իր եղբոր՝ ոսկեգանգուր Ապոլլոնի հետ։ Նրանք երկվորյակներ են։ Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը, հոգ տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրա և աճում է անտառում ու դաշտում։ Նա հոգում է վայրի գազանների, ընտանի կենդանիների և մարդկանց համար։ Նա աճեցնում է խոտ, ծաղիկներ և ծառեր, նա բարեմաղթում է ծնունդը և ամուսնությունը։ Առատ զոհաբերություններ են մատուցում հույն կանայք Զևսի դուստր Արտեմիսին, որ երջանկություն է սփռում ու դարմանում։ Պայծառ օրվա պես չքնաղ Արտեմիսը՝ աղեղն ու կապարճը ուսը գցած, որսորդի նիզակը ձեռքին, որս է անում սաղարթախիտ անտառներում և արևով ողողված դաշտերում։ Հավերժահարսերի աղմկոտ բազմությունը ուղեկցում է նրան, իսկ նա՝ վսեմաշուք ու գեղեցիկ, որսորդ աղջկա կարճ, հազիվ ծնկները ծածկող զգեստով, թեթևաքայլ սլանում է լեռների լանջերին։ Եվ նրա անվրեպ նետերից չեն կարողանում ճողոպրել ո'չ եղջերուն, ո'չ էլ գազազած վարազը։ Իսկ երբ հոգնում է դիցուհին որս անելուց, շտապում է Դելփիքի սրբավայրը՝ սիրելի եղբոր՝ Ապոլլոնի մոտ։ Այնտեղ է հանգստանում Արտեմիսը։

Ապոլոնն ու Արտեմիսը: Ատտիկական սկահակ: Մթ.ա. 470թ. Լուվր:

Տրոյայի պատերազմին մասնակցությունը[խմբագրել]

Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամեմնոնի դուստր Իփիգենյային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։

Աստղագիտության մեջ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 57։ ISBN 99941-56-03-9։