Նիկե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկեի արձանը Եփեսոսում
Նիկե (հին հուն.՝ Νίκη), հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի դիցուհի, տիտան Պալասի և Ստիքսի դուստրը, Կրատոսի (հզորություն), Բիայի (ուժ) և Զելուսի (եռանդ) քույրը: Ուղեկցել է Զևսին: Նա միշտ հերոսների կողքին էր և արձանագրում էր նրանց հաղթանակները: Սովորաբար պատկերվում էր թևերով: