Լուվր

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգարանի շենքի ընդհանուր տեսքը

Լուվր (ֆրանսերեն՝ Palais du Louvre ) — նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆրանսերեն՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սենա գետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին) [1]

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ` սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են` նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն: Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Աֆրոդիտեն, Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոծություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008թ Լուվր է այցելել շուրջ 8,5 մլն մարդ։ [2] Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35հզ ստեղծագործություն` տեղաբաշխված 60,600 մետր² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

Բովանդակություն

[խմբագրել] Լուվրը և Փարիզի մյուս թանգարանները

Եվրոպական արվեստը սկսած 1848 թվականից Փարիզում ներկայացված է Օրսե թանգարանում (1848-1914 թթ) և Պոմպիդու կենտրոնում (1914ից սկսած` ժամանակակից և մոդեռն արվեստ)։ Ասիական արվեստը ներկայացված է Գիմե թանգարանում (ֆրանսերեն՝ GuimetԱֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստը Լուվրում գրավում է համեմատաբար փոքր տեղ (շուրջ հարյուր ստեղծագործություն), Փարիզում սրանք առավել ընդգրկուն ներկայացված են Քե Բրենլի (ֆրանսերեն՝ quai Branly) թանգարանում։

[խմբագրել] Պատմությունը

[խմբագրել] Թագավորական Պալատը

1190 թ Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսը Սենա գետի ափին կառուցում է Լուվր ամրոցը։ [3] Ամրոցը կառուցված էր պաշտպանական նպատակներով։ 1317 թ թագավորական գանձարանը տեղափոխվում է Լուվր, իսկ Շառլ 5-րդ թագավորը ամրոցը դարձնում է թագավորական նստավայր։ Քաղաքի մեծանալու հետ մեկտեղ ամրոցը հայտնվում է քաղաքի կենտրոնում և կորցնում է իր պատշտպանական նշանակությունը։ 1528թ Ֆրանսուա Առաջինը քանդում է ամրոցը։ 1546-ին թագավորը սկսում է ամրոցի վերակառուցումը, որպես թագավորական ճոխ նստավայր։ Միջնադարյան պարսպի արևմտյան մասը քանդվում է և փոխարինվում է Ռենեսանսի ոճով կառուցված թևով (Ճարտարապետ Պիեռ Լեսկո)։ Այս աշխատանքները շարունակվում են Անրի 2-րդի և Շառլ 9-րդի թագավորության ժամանակ։ Այնուհետև քանդվում է հին Լուվրի պարսպի հարավային մասը` կառուցվելով Ռենեսանսի ոճով նոր շենքի հսկայական թև։ 1594-ին Հենրի 4-րդը որոշում է Լուվրի պալատը ավելի մեծացնելով միավորել Տուիլիերի պալատի հետ, որը ներկայումս չի պահպանվել։

Լուվրի հատակագիծը

[խմբագրել] Թանգարանի գոծունեության սկիզբը

Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լուքսեմբուրգիան պալատում 1750-85թթ: Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես։ Մարքիզ դը Մարինյին ( (ֆր.)marquis de Marigny)Bâtiments du Roiի ընդհանուր տնօրենը և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին (comte d'Angiviller) ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան։ 1791-ի մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793-ի օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը։ Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան։ 1855-ից թանգարանը բաց էր հանրությանը շաբաթական մեկ օր, մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին։ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը։ Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը ((ֆր.)Dominique-Vivant Denon) ։ Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ։ Թանգարանը ընդլայնվում է նեոկլասի ճարտարապետներ Շառլ Պերսիեի ((ֆր.)Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի ((ֆր.)Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը։ Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն Երրորդի օրոք, մասնավորապես grand dessein իրագործումը։ Հյուսիսային Գալերիայի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայնքով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ ավերված Տուիլիերի պալատին) լրացնում և ավարտում է Hector-Martin Lefuel (sur les plans de Louis Visconti)։ Սրան զուգահեռ հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը։ Բայց 1871-ին Փարիզի կոմունան այրում է Տուիլիերի պալատը և ճարտարապետ Lefuel ը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը)։ Իսկ Տուիլիերի պալատը այդպես էլ չի վերականգնվում և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882-ին։

[խմբագրել] Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լուվրի ֆոնդերը էվակուացվում են, ըստ նախապես` 1938 թ-ին որոշված պլանի, որն իրականացնում է Թանգարանի տնօրեն Ժակ Ժոարը ((ֆր.) Jacques Jaujard)։ [4] Վերջինս 1936-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերում Պրադո թանգարանի ֆոնդրը Ֆրանսիայի տարածքով դեպի Շվեյցարիա տեղափոխելու գործում։ Նա նախագծում է նմանատիպ պլան նաև Լուվրի համար` Փարիզի ռմբակոծվելու դեպքում։ Սակայն ինչպես գրում է Հեկտոր Ֆելիսիանոն. «Նա (Հիտլերը) խաղաղության պաշտոնական պայմանագրի համար հույս ուներ ստանալ Ֆրանսիայի ստորագրությունը, որպեսզի ձեռք բերեր Լուվրի հավաքածուի լավագույն նմուշները, որպես պատերազմի փոխհատուցում» [5].

1939թ օգոստոսին, Փարիզի օկուպացիայից հետո , թվով 50 ստեղծագործություններ տարհանվում են Փարիզից և գերգաղտնի կերպով տեղափոխվում են châteaux de Chambord (Loir-et-Cher), Louvigny (Sarthe), Pau, ևն... Ընդհանրուր առմամբ տեղի է ունենում 5,446 արկղերի 200 տեղափոխություն։ Անտիկ հունական քանդակ [Սամոտրասի հաղթանակը հանգրվանում է château de Valençayում, իսկ Ջոկոնդան «Փակված կարմիր թավշյա պաստառով, այնուհետև կաղամախե պատերով արկղի մեջ, կրում է ինվ. համար NLP n°0 և երեք կարմիր կետ, մեծ արժեքի նշանի տարբերակիչ» [6]. Պատերազմի ընթացքի հետ ֆոնդերի տեղափոխությունները ավելի ու ավելի զգուշություն է պահանջում, մասնավորապես ազատ զոնայի գրավումից հետո։ Ի վերջո գերմանացիներին հաջողվում է ճշտել թաքստոցների ճշգրիտ վայերերը, սակայն Գերմանիայի արվեստի պաշտպանության հանձնաժողովի պատասխանատու կոմս Վոլֆը աչք է փակում սրա վրա` կարևոր համարելով միայն այն, որ արվեստի գլուխգործոցները հասնեն հաջորդ սերունդներին։ [6] Օկուպացիայի ժամանակ գերմանացիները Պատկերազարդ արվեստի հատուկ անձնակազմի ((գերմ.)Sonderstab Bildende Kunst) ղեկավարությամբ ամբողջ Ֆրանսիայով Թանգարաններից և մասնավոր հավաքածուներից սկսում են արվեստի ստեղծագործությունների սիստեմատիկ կողոպուտ, գլխավորապես վտարված կամ փախուստի դիմած հրեաների բնակարաններից։ 'Լուվրի հնագիտության բաժնի վեց դահլիճներ մասամբ վերածվում են պահեստի սրահի, որտեղ բերվում են հրեաներից գողացած ստեղծագործությունները և որտեղ Ռայխսմարշալ Հերմանն Գյոինգը 1941թ մայիսի 3-ին իր անձնական նստավայրը զարդարելու համար ստեղծագործություններ է ընտրում։' [6] Ժյո դը Պոմմ Ազգային պատկերասրահի շենքը վերածվում է թաքստոցի` annexe-ի։ Ստեղծագործությունները պահպանվում են արկղերի մեջ, նախկին սեփականատերերի մասին նշումներով։ Հետագայում պատկերասրահի աշխատակից Ռոզ Վալանի ((ֆր.)Rose Valland) ջանքերով հենց թաքստոցում համարակալվում են sont répertoriés, ինչը թույլ է պատերազմից հետո ստեղծագործությունները վերադարձնել իրենց նախկին սեփականատերերին։ Լուվրը նույնպես պատերազմից հետո գրեթե ամբողջությամբ վերագտնում է իր գլուխգործոցները։

Լուվրի Բուրգը

[խմբագրել] Լուվրի Բուրգը

1983թ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նոպոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է Բրգաձև նոր մուտք` Լուվրի բուրգը։ Նախագծումը իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը։ Ամբողջ կոմպլեքսը կառուցված է ապակե կտորներից։ Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ, իսկ հատակը 35,42 մ քառակուսի։ Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից և 70 եռանկյուններից։ Հանդիսավոր բացումը կայացել է 1989 թ մարտի 30-ին, իսկ բացվել է ապրիլի 1ին։ Բուրգի կառուցման առիթը 1789թ ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր։

Լուվրի պալատը 1908թ.-ին
Լուվրի պալատը 2006թ.-ին (Կարուսելի հրապարակից)

[խմբագրել] Բաժինները

Լեոնարդո Դա Վինչի Ջոկոնդա փայտե պաննո, յուղաներկ 1503-1506 թթ.

Լուվրի թանգարանը բաղկացած է ութ բաժիններից`

[խմբագրել] Հին արևելք

Հին Արևելքիի բաժինը նվիրված է Մեձավոր և Միջին Արևելքի հին քաղաքակրթությունների արվեստին` սկսած հնագույն ժամանակներից` առաջին բնակիչներից` (ՔԱ 10,000 տարի և ավելի) մինչև Իսլամի դարաշրջան։

[խմբագրել] Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսի բաժնում ցուցադրված են նեղոսյան քաղաքակրթության մնացորդները` նախապատմական ժամանակներից (ՔԱ 4-րդ հզ) մինչև Քրիստոնեական ժամանակաշրջան` մթ 4-րդ դար։

[խմբագրել] Հին Հունաստան, Էտրուսկ և Հռոմ

Այս բաժինը ներառում է երեք քաղաքակրթություն` հին Հունաստան, Էտրուսկ և հին Հռոմ, կողք կողքի ցուցադրելով մի հսկա տարածաշրջանի անտիկ ժառանգությունը` Հունաստան, Իտալիա, հին Բաբելոն, Շումեր, Աքքադ` Նեոլիթյան ժամանակաշրջանից (ՔԱ 4րդ հազարամյակ) մինչև մթ 6-րդ դար։ [7]

[խմբագրել] Իսլամի արվեստ

Ներկայումս Իսլամի բաժինը փակ է։ Վերաբացումը նախատեսվում է 2012թ։

[խմբագրել] Քանդակ

Քանդակի բաժինը ընդգկում է Միջին Դարերը, Վերածնունդը և ժամանակակից դարաշրջանը։ Թանգարանի Ռիշելիե թևում ներկայացվում է ֆրանսիական արվեստի աշխարհում ամենակարևոր հավաքածուն, իսկ Դենոն թևում իտալական և գերմանական գլուխգործոցներ։ [8]

[խմբագրել] Արվեստի ստեղծագործություններ

Այս բաժնում ներկայացված իրերը չափազանց բազմազան են թե՛ ժամանակաշրջանի, թե՛ օգտագործված նյութերի առումով։ Ցուցադրվում են զարդեր, գորգեր, կահույք, փղոսկրե, բրոնզե իրեր, կերամիկա, ևն։ Ցուցանմուշները ընդգկում լայն ժամանակաշրջան` միջնադարից մինչև 19-րդ դարի առաջին կես։

[խմբագրել] Գեղանկարչություն

Գեղանկարչության բաժինը ներառում է շուրջ 6000 կտավ` միջին դարերից մինչև 1848թ։ 1848-ից հետո ընկած ժամանակաշրջանի գեղանկարչության հավաքածուն 1986թ Օրսե թանգարանի բացվելուց հետո տեղափոխվում է այդ թանգարան (չնչին բացառություններով)։ Գեղանկարչության բաժինը սկզբում ստեղծվել է արքայական հավաքածուից և հետագայում համալրվել է գնումների և նվիրատվությունների հաշվին։

[խմբագրել] Գրաֆիկական աշխատանքներ

Լուվրի վերջին` Գրաֆիկայի բաժնում ցուցադրվում են գրաֆիկական աշխատանքեր` կատարված տարբեր տեխնիկաներով։ Գրաֆիական աշխատանքների ցուցադրությունը կրում է բացառապես ժամանակավոր բնույթ` ստեղծագործությունները պարբերաբար փոփոխվում են, քանի որ այս մեթոդով արված աշխատանքները լույսի հանդեպ շատ զգայուն են։

[խմբագրել] Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա, Ամերիկա

Այս փոքրիկ բաժինը ներկայացնում է վերոնշյալ տարածաշրջանների արվեստի փոքրիկ հավաքածու` թվով 100 հատ, հիմնականում արձանիկներ և քանդակներ։ Բացվել է 2000 թ։ Այս բաժինը նախատեսվել է, որպես Քե Բրենլի թանգարանի ((ֆր.) Musée du quai Branly) մշտական ներկայացուցչություն Լուվրում։

[խմբագրել] Պատկերասրահ 1

[խմբագրել] Պատկերասրահ 2

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (ֆր.) Paris patrimoine - Septembre , p.1, Parisinfo.com.
  2. (ֆր.) Հաճախելության ռեկորդ Լուվրում 2008 թվականին։
  3. [ (հայ.)http://kabaimot.blogspot.com/2010/04/blog-post_29.html ԿաբաԲաի մոտ։ Լուվր]
  4. [(ֆր.) Claire Bommelaer, « Le Louvre sur les routes de l'exode » ( Լուվրը աքսորի ճանապարհին), Լը Ֆիգարո թերթ, Հուլիսի 31-Օգոստոսի 1, էջ 12]
  5. [(ֆր.) Hector Feliciano, Le Musée disparu (Անհետացած թանգարան), Gallimard.]
  6. 6,0 6,1 6,2 [ (ֆր.) Claire Bommelaer, « Le Louvre sur les routes de l'exode » (Լուվրը աքսորի ճանապարհին), in Le Figaro, samedi 31 juillet / dimanche 1Կաղապար:Er août 2010, page 12. (Լուվրը աքսորի ճանապարհին), «Լը Ֆիգարո», շաբաթ հուլիսի 31-կիրակի օգոստոսի 1, 2010, էջ 12 ]
  7. Լուվրի պատոնական կայք, Հին Հունաստան, Էտրուսկ և Հռոմ բաժին, ընդհանուր տեղեկություններ (ֆր.)
  8. Լուվրի պատոնական կայք, քանդակի բաժին, ընդհանուր տեղեկություններ (ֆր.)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով