Զևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զևս
(հին հունարեն՝ Ζεύς)
Statue of Zeus (Hermitage) - Статуя Юпитера.jpg
Զևսի արձանը Օլիմպիայում
կայծակի ու որոտի աստված, բարձրագույն աստված
Դիցաբանություն՝ Հին հունական
Անունը այլ լեզուներով՝ Zews
Այլ մշակույթներում՝ Յուպիտեր, Արամազդ, Ահուրամազդա
Հայր՝ Կրոնոս
Մայր՝ Հռեա
Եղբայր՝ Պոսեյդոն և Աիդ
Քույր՝ Հեստիա, Դեմետրա, Հերա
Ամուսին: Հերա
Զավակներ՝ Արես, Աֆրոդիտե, Ապոլլոն, Արտեմիս, Հերմես, Պերսեփոնե, Դիոնիսոս և այլք
Պատկերներ Վիքիպահեստում?

Զևս (հին հունարեն` Δίας կամ Ζεύς, միկեներեն` di-we «Դի»)` հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է:

Զևսի ատրիբուտներն են վահանը և երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը: Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի): Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, երբեմն ինքն է Ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի միջոցով: Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից, նա է նվիրել մարդկանց օրենքներ, հաստատել է արքաների իշխանությունը, պահպանում է ընտանիքն ու օջախը, հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով