Դիոգենես Լայերտացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոգենես Լայերտացի (Διογένης Λαέρτιος, Diogenes Laertios; մ.թ. 3-րդ դար) — հույն փիլիսոփաների կենսագիր: Հեղինակի մասին որևէ կենսագրական տվյալ չի պահպանվել: Նրա «Նշանավոր փիլիսոփաների կյանքն ու հայացքները» (հունարեն՝ Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων) 10 գրքից բաղկացած երկը համարվում է հույն փիլիսոփայության պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը: