Մատերիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատերիալիզմ (լատ.՝ materialis-նյութական), փիլիսոփայական ուղղություն, որը փիլիսոփայության հիմնական հարցը լուծելիս, ի հակադրություն իդեաչիզմի, առաջնային է համարում կեցությունը, բնությունը՝ դրանից ածանցելով մտածողությունը, գիտակցությունը, ոգին։ Մատերիալիզմի հիմնական հասկացությունը մատերիան է, այսինքն՝ աշխարհը (բնությունը), վերցված որպես օբյեկտիվ իրականություն, որը գոյություն ունի և կառավարվում է իրեն ներհատուկ օրենքներով և իր բացատրության համար կարիք չունի իրենից դուրս կամ վեր կանգնած որևէ ուժի, էության, կարգի, ինչպես այդ պնդում է փիլիսոփայական իդեալիզմը։ Մատերիալիզմի իմացաբանությունը արտացոլման տեսությունն է, ըստ որի զգա յությունները օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերն են։ Մատերիալիզմի առաջին պատմական ձևը անտիկ մատերիալիզմն է։ Աշխարհը դեռ բաժանված չէր մասնավոր գիտությունների հետազոտության բնագավառների, չկար բուն իմաստով փորձարարական նյութ, ուստի անտիկ մատերիալիզմը հայեցողական էր. նա աշխարհը դիտում էր որպես ամբողջություն՝ սեփական կյանքով ապրող յուրովի մի օրգանիզմ՝ ներդաշնակորեն կառուցված, օրինաչափ տիեզերք՝ «կոսմոս», և գանում էր, որ կա ինքնուրույն մատերիական նախասկիզբ, որն ընկած է աշխարհի բազմազանության հիմքում (միլեթյան դպրոցի «սկզբնամատերիան» և «արխեն», Անաքսագորասի «հոմեոմերիաները», էմպեդոկլեսի «չորս տարրերը» և այլն)։ Աշխարհի վերջնական տարրերի վերաբերյալ պատկերացումների զարգացումը եղավ ատոմիզմի ուսմունքը (Լեկիպոս, Դեմոկրիտ, Էպիկուր)։

Պատմություն[խմբագրել]

Միջնադարում իշխող կրոնա-իդեալիստական փիլիսոփայության շրջանակներում ընդհանուր աոմամբ մատերիալիստական միտում ուներ միայն նոմինալիզմի պընդումը վերացական ընդհանրական էությունների նկատմամբ առանձին, եզակի առարկաների առաջնայնության մասին։ Բնության ինքնաբավ գոյության և ինքն իրենով բացատրելի լինելու մատերիալիստական գաղափարն այստեղ դրսեորվում էր «աստծու և բնության հավետակցության» և «երկակի ճշմարտության» տեսությունների ձևով։ Այս հանգամանքները խիստ ուշագրավ են հայ միջնադարյան փիլիսոփայության գնահատման համար, որի մեջ մեծ զարգացում էր ստացել հետևողական նոմինալիզմը (Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթևացի, Հովհանն Որոտնեցի)։ Մատերիալիզմի հաջորդ պատմական ձևը, որն սկզբնավորել է Ֆ. Բեկոնը, կապված է բուրժուական արտադրահարաբերությունների կազմավորման և փորձնական բնագիաության զարգացման հեա։ Նոր ժամանակի մատերիալիզմը բացառում էր փորձնական դրսևորում չունեցող ամեն տեսակ վերացական մետաֆիզիկական էությունները և աշխարհի հիմքում դնում էր մատերիան նյութական մասնիկների, մարմնական սուբստանցի ձևերով։ Բնագիտության և փիլիսոփայության դասականների համար (Թ. Հորս, Զ. Լոկ, Պ. Դասենդի, Դ. Դալիլեյ, Ի. Նյուտոն, Պ. Լապլաս են) աշխարհը (բնությունը) ներկայանում էր որպես մի հսկայական մեխանիզմ, որը կառավարվում է մեխանիկայի օրենքներով և նկարագրելի է մաթեմատիկական բանաձևերի լեզվով։ Դիտական բացատրության եղանակով դա, ուրեմն, մեխանիստական մատերիալիզմ էր։ Փորձնական բնագիտությանը հատուկ վերլուծական մեթոդը և մեխանիստական մտածելակերպը, փոխադրվելով փիլիսոփայության մեջ, կազմեցին նաև ժամանակի մատերիալիզմի բնորոշ սահմանափակությունը՝ նրա մետաֆիզիկական բնույթը (հակադիալեկտիկայի իմաստով)։ Մետաֆիզիկական մատերիալիզմը իշխում էր ընդհուպ մինչև XIX դ. կեսերը։ Եվ միայն առանձին մատերիալիստներ (Բ. Սպինոզա, Դ. Դիդրո) կռահում էին մեխանիկա-մետաֆիզիկական մտածելակերպի սահմանափակությունները։