Թալես Միլեթացի
Թալես Միլետացի (հին հունարեն` Θαλῆς ὁ Μιλήσιος, մ.թ.ա. 640/39-546/39) - հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։
Ծնվել է Միլետոս քաղաքում։ Թալեսը միլետյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլետոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։
Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանումտարին 365 օր, առաջինը գտավ Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 155.