Պյութագորաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյութագորաս (այլ կիրառումներ)
Պյութագորաս
Πυθαγόρας
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էՄ.թ.ա. 490-ականներ[1] Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1]
Բնակության վայր(եր)Կրոտոնե
ՔաղաքացիությունՍամոս
ԴավանանքՊյութագորասականություն
ՈւղղությունՊյութագորասականություն և Արևմտյան փիլիսոփայություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, երաժշտագետ և երաժշտության տեսաբան
Գործունեության ոլորտերկրաչափություն, մաթեմատիկա, բարոյագիտություն, քաղաքականություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երաժշտություն և մետաֆիզիկա
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էPherecydes of Syros?[2], Անաքսիմանդրոս[2], Թալես Միլեթացի[2] և Զրադաշտ
Ամուսին(ներ)Theano?
Երեխա(ներ)Mnesarchus?, Myia?, Damo?, Telauges? և Arignote?
ՀայրՄնեսարխ
ՈւսուցիչԱնաքսիմանդրոս[3], Themistoclea?[4], Hermodamas?, Pherecydes of Syros?[2] և Թալես Միլեթացի[2]
ԱշակերտներPhilolaus? և Էմպեդոկլես[5]
 Pythagoras Վիքիպահեստում

Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569, Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - Մ.թ.ա. 490-ականներ[1], Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1], հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։

Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև արևմուտք շարժվելը՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։

Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։

Պյութագորասի հայտնի թեորեմը ուղղանկյուն եռանկյունների մասին

Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողներին նույնպես թույլատրվում էր այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։

Ըստ Յամբլիխոսի, պյութագորացիները վարում էին կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից կազմված կազմակերպված կյանք։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին Ապոլլոնին նվիրված օրհներգեր, հոգու և մարմնի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործում էին քնարը և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։

Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պյութագորաս հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]