Մաթեմատիկոս
Մաթեմատիկոսը անձ է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է: Մաթեմատիկոսները գործ ունեն քանակի, կառուցվածքի, տարածության, և փոփոխականների հետ: Որոշ գիտնականներ, որոց հետազոտությունները ուրիշ բնագավառի են վերաբերում, օրինակ մաթեմատիկական ֆիզիկային, եթե նրանց հետազոտությունները մաթեմատիկայի մասին պատկերացում են տալիս, ապա նրանք նույնպես մաթեմատիկոս են համարվում: Եվ հակառակը, կարող են պատկերացում ունենալ հետազոտությունների այլ բնագավառի մասին, նրանք հայտնի են որպես կիրառական մաթեմատիկոսներ:
Կրթություն [խմբագրել]
Մաթեմատիկոսները սովորաբար բարձրագույն կրթության ընթացքում անցնում են մաթեմատիկական թեմաների լայն սպեկտր, այնուհետ հետաքրքրող թեմայով մասնագիտանում են գիտական աստիճանի մակարդակում: Որոշ համալսարաններում որակավորման քննությունները ներառում են երկուսն էլ` մաթեմատիկայի իմացության աստիճանը թե լայնությամբ և թե խորությամբ` ուսանողներին, ովքեր հաջողությամբ են հանձնում որակավորման քննությունները թույլատրվում է աշխատել դոկտորական թեզի վրա:
Մոտիվացիա [խմբագրել]
Մաթեմատիկները հետազոտություններ են կատարում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` տրամաբանություն, բազմությունների տեսություն, Կատեգորիաների տեսություն, աբստրակտ հանրահաշիվ, թվերի տեսություն, անալիզներ, երկրաչափություն, տոպոլոգիա, դինամիկ համակարգեր, կոմբինատորիկա, խաղերի տեսություն, ինֆորմացիոն տեսություն, թվային անալիզ, օպտիմիզացիա, հաշիվ, հավանականությունների տեսություն և վիճակագրություն: Այս բնագավառները ներառում են երկուսն էլ մաքուր մաթեմատիկա և կիրառական մաթեմատիկա և կապեր են հաստատում երկուսի միջև: