Քեմբրիջի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեմբրիջի Համալսարանը (կամ պարզապես «Քեմբրիջ»-ը) հետազոտական համալսարան է Անգլիայում՝ Քեմբրիջում: Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրրորդ ամենահին համալսարանը, և անգլիալեզու երկրորեդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո: Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո: Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ:

Քեմբրիջի համալսարանը բաղկացած է 31 հետազոտական քոլեջներից և ակադեմիական բաժանմունքներից, որոնք համախմբված են 6 Ակադեմիական Դպրոցների միջև: Քեմբրիջ քաղաքում համալսարանը ունի մի շարք պատմական նշանակության շինություններ և կառույցներ: Ուսանողական կյանքն ընդգրկում է բազմազան սպորտային և արվեստի ակումբներ և խմբեր: Քեմբրիջը սնուցել է բազում նշանավոր գիտնականների,արվեստագետների և հասարակական գործիչների, այդ թվում՝ 90 Նոբելյան Մրցանակի դափնեկիրների: Քեմբրիջի համալսարանը կազմում է Անգլիական համալսարանների «ոսկե եռանկյունու» մի մասը և բազում վարկանիշային աղյուսակներում համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:

Քեմբրիջի Հրատարակչությունը համարվում է աշխարհի ամենահին հրատարակչատունը և աշխարհում երկրորդ ամենամեծ համալսարանական հրատարակչատունը: Քեմբրիջի գրադարանները միասին պարունակում են ավելի քան 15 միլլիոն ծավալի գրքեր:

Համալսարանի պատմությունը[խմբագրել]

Քեմրիջի պաշտոնական հիմնադրումը տեղի է ունեցել 1231 թվականին՝ Անգլիային Հենրի III թագավորի կողմից, և 1233 թվականին Հռոմի Պապ Գրիգոր IX-ը համալսարանի շրջանավարտներին շնորհեց իրավունք՝ ուսուցանել քրիստոնյա երկրներում ցանկացած տեղ:

Երբ 1290 թվականին Հռոմի Պապ Նիկոլայ IV-ը հաստատեց Քեմբրիջը որպես կրթական հաստատություն՝ գիտնականների հոսքը այլ միջնադարյան համալսարաններից դեպի Քեմբրիջի համալսարան աճեց. նրանք գալիս էին հիմնականում հետազոտություններ կատարելու և դասախոսություններ կարդալու նպատակով:


Մաթեմատիկա և ֆիզիկա[խմբագրել]

Իսահակ Նյուտոնը եղել է Քեմբրիջի Համալսարանի ուսանող

Սկզբում Մաթեմատիկական անալիզը պարտադիր էր բակալավրի բոլոր ուսանողների համար: Սկսած 17-րդ դարի վերջերից՝ Իսահակ Նյուտոնի ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսերը՝ համալսարանը պահպանում էր ուժեղ շեշտադրումը հատկապես կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի վրա:

Կառուցվածքը[խմբագրել]

Քոլլեջները[խմբագրել]

Քեմբրիջը ունի 31 քոլլեջներ, որոնց ցանկը բերվում է ստորև:

1. King's College

2. Trinity College

3. St John's College

4. Peterhouse

5. Clare College

6. Pembroke College

7. Gonville and Caius College

8. Trinity Hall

9. Corpus Christi

10. Queens' College

11. St Catharine's College

12. Jesus College

13. Christ's College

14. Magdalene College

15. Emmanuel College

16. Sidney Sussex College

17. Downing College

18. Girton College

19. Newnham College

20. Selwyn College

21. Fitzwilliam College

22. Churchill College

23. Murray Edwards College

24. Darwin College

25. Wolfson College Crest Wolfson

26. Clare Hall

27. Robinson College

28. Lucy Cavendish College

29. St Edmund's College

30. Hughes Hall

31. Homerton College


Դպրոցները և բաժանմունքները[խմբագրել]

Քեմբրիջը բաղկացած է 6 դպրոցներից, որոնք հետևյալն են.

The Old Schools
Մուտքը դեպի համալսարանի ղեկավարման կենտրոն
  • Արվեստ և հումանիտար գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Կլինիկական բժշկություն
  • Հումանիտար և Հասարակական գիտություններ
  • Ֆիզիկական գիտություւներ
  • Տեխնոլոգիա