Հնագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնագիտություն, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն: Եվրոպական լեզուներում և Ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը: Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը: Նպատակն է պեղածոնյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը:

Ուսումնասիրության աստիճանները[խմբագրել]

Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.

  • աղբյուրագիտական, որն ընդգըրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
  • վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
  • բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակություևևերի գոյության ու զարգացման օրինաչափությունները:


Եղանակները[խմբագրել]

Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները: էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ-յան աղբյուրագիտությանը:էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է: Տէաական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մըտ- նում է հնագիտական մեթոդաբանությունը: Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը: Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակ այլ՝ տարբեր բնական գիտություններից վերցված մեթոդներ: Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են: Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ: Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերաագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն:

Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները[խմբագրել]

Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները: Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները: Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանի որոշման եղանակը: Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը: Առանձիև վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան: Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն: Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների երկրաբանությունը, հնէաբանությունը, հնէածագումնաբանական բուսաբանությունը, հնէակենդանաբանությունը ևն: Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն):

Հասկացությունները[խմբագրել]

Հնագիտության հիմնական հասկացություններն են.

  • հնագիտական մշակույթը (հնագիտական հուշարձանների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգին,
  • հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, զենքեր, կառույցներ, արվեստի իրեր և այլնն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
  • հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր:


Բնագավառների տարբերակումը[խմբագրել]

Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրակաև (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միշնադարյան Հ-ներ), տարածական (Արևմտյան Եվրոպայի, Հարսսվ-Արևելյան Ասիայի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբա- վորումևերի: Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ: XVIII դարից մինչև XIX դ. 1-ին կեսը, աոանձին դեպքերում՝ մինչև XX դ. 1-ին քառորդը Հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ: Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ: Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք: Սովետական, մասամբ՝ արևմաաեվրոպական ու ամերիկական գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժանելի մասը: Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և անգլիացի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտությանյան մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը: Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից:Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միշին դարերի պատմության, լեզվաբանության հետ: Դեռես մ. թ. ա. VI դ. Բաբելոնի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով: Հույն պատմիչ Թուկիդիդեսը (մ. թ. ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), Մովեսես Խորենացին (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը): Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ: Կարևոր նշանակություն են ունեցել Պոմպեյ և Հերկուլանեում հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով XVIII դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին: Նապոլեոնի եգիպտական արշավանքի հետևանքով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է Հին Եգիպտոսի հուշարձաններին, և սկիզբ է դրվում Հին Արևելքի հնագիտությանը: Հնագիտությունը արագ զարգանում է XIX դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց:XIX դ. կեսին Ֆրանսիայում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները: Դանիացի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի: 1870-ական թթ. Հ. Շլիմանը, պեղումներ կատարելով Տրոյայում և Միկենքում, ապացուցեց Հոմերոսի պոեմների պատմական հիմքը:XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդացի հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է: Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պիրիենայի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները: XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ Թութանխամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը Թուրքիայում և այլն:


Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում[խմբագրել]

Դեռ Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ: Սև ծովի հս. ափերի միացումը Ռուսաստանին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը: XIX դ. պեղվել են բազմաթիվ սլավոնական և սկյութական հուշարձաններ: Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր:Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Վ. Ի. Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում: Այժմ ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպում է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում: Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ: Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ: Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ: Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն Փուլերից: Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ: Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ. թ. ա. YI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր: Ուսումնասիրվել են մ. թ. ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ: ԱՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ ֆեոդալական մշակույթներ: խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում: Պեղումների շնորհիվ բացահայտվել է հին Իարեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել Պարթևական պետության հս-արլ. հատվածը: Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում: Կիևի, Նովգորոդի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա:

Հնագիտությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. Երիցյանը: 1871-ին Որնակ (այժմ՝ Ակներ, Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Նախահեղափոխական շրջանում մեծածավալ պեղումներ են կատարել Ե. Լաչայանը և ժ. դը Մորգանը: Վերջինս, 1909-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898—99-ին Լեհլհսն-Հաուլցլոի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916-ին Հ. Օրբեչին և Ն.Մաոը պեղումներ են կատարել Վանում (Թոփրախկալե): Աակայն ամենանշանակալին Ն. Մառի ղեկավարությամբ կատարված պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում: Սովետական իշխանության հաստատումից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ա. Թաիթանյանի գլխավորությամբ: 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պեղումներ են կատարվել է լարում, Դոլովինոյում, Վաղարշապատում, Անբերդում, Շենգավիթում և այլուր: 1937-ին Ս. Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939-ին, Բ. Պիուորովսկու ղեկավարությամբ՝ ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները:Հայրենականtպատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով: Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ Արտաշատի պեղումները: Կարևոր նշանակություն ունեն ուրարտ. Էրեբունի (Կ. Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հ. Մարտիրոսյան) քաղաքների ուսումնասիրությունը: Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի հնագիտության աղբյուրագիտական հիմքը: Կանոնավոր պեղվում են քարեդարյան (Երևանյան քարայրեր), վաղ երկրագործական (Թեղուտ) և Կուր-Արաքսյան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի (Լճաշեն, Արթիկ, Մեծամոր, Շամիրամ, Դվին և այլն) հուշարձաններ: Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի (Շիրակավան) և միջնադարյան (Մարմարաշեն, Անբերդ, Լոռե, Սպիտակ և այլն) հնավայրերի պեղումներից: Այժմ Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀԱՍՀ ԴԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, Հայաստանի պատմության պետական թանգարանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png