Պերգամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերգամոնի պետությունը Փոքր Ասիայում, մ.թ.ա. 188թ.

Պերգամոն (հին հուն.՝ Πέργαμον or Πέργαμος), հելլենիստական պետություն Փոքր Ասիայի արևմտյան մասում։ Իր պատմության ընթացքում Պերգամոնը պայքարում էր մյուս հելլենիստական պետությունների, հատկապես Սելևկյանների կայսրության և Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ։ Եվմենես II-ի ժամանակ Պերգամոնը սկսում է դաշնակցել Հռոմի հետ, ընդդեմ Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի։ Վերջիվերջո Հռոմի հետ դաշինքը բերում է նրան, որ Ատտալոս III-ը երկիրը կտակում է Հռոմին։ Մ.թ.ա. 133թ. Պերգամոնը դառնում է Հռոմեական նահանգ։ Բայց շուտով սկսվում է Պերգամոնում ապստամբություն Արիստոնիկոսի գլխավորությամբ։ Հռոմեացիներին միայն մ.թ.ա. 129թ. է հաջողվում ճնշել ապստամբությունը և Պերգամոնի թագավորության տարածքի վրա ստեղծել Ասիա պրովինցիան։

Պերգամոնի մշակույթը[խմբագրել]

Պերգամոն մայրաքաղաքում սկսեցին պատրաստել պերգամենտ թուղթը, որի վրա գրվում էին գրքեր։ Դա շատ օգտակար և համեմատաբար էժան նյութ էր։ Դա նպաստեց բազմաթիվ գրքերով լի գրադարանի ստեղծմանը քաղաքում։ Այդտեղ հավաքվում էին գիտնականներ տարբեր երկրներից, քննարկում գիտական տարբեր թեմաներ։ Պերգամոնի գրադարանը լուրջ մրցակից էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանին։ Հետագայում Պերգամոնի հրդեհից փրկված գրքերը տեղափսխվեցին Ալեքսանդրիայի գրադարան։

Պերգամոնի արքայացանկ[խմբագրել]