Ատտալոս II
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ատտալոս II | |
| Ἄτταλος Β' ὁ Φιλάδελφος | |
| Պերգամոն-ի 6-րդ արքա | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 159 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 137 |
| Այլ տիտղոսներ՝ | Զորահրամանատար |
| Նախորդող՝ | Եվմենոս II |
| Հաջորդող՝ | Ատտալոս III |
| Ծննդյան օր՝ | մ.թ.ա. 220 |
| Վախճանի օր՝ | մ.թ.ա. 137 |
| Հայր՝ | Ատտալոս I Սոտեր |
| Մայր՝ | Ապոլոնիս |
Ատտալոս II Փիլադելփոս- Պերգամոնի կառավարիչ, որը ժառանգել է գահը իր եղբայր Եվմենոս II-ից մ.թ.ա. 159-ին և կառավարել մինչև իր մահը ` մ.թ.ա. 137-ին: Եվմենոսի օրոք դարձել է զորահրամանատար, աչքի է ընկել Գաղատիայում (189) և Հունաստանում (171): Բազմիցս մեկնել է Հռոմ և ստացել է հռոմեացիների աջակցությունը Դեմետրոս Սելևկյանի գահից հեռացման ու Ալեքսանդր Վալասին սիրիական գահին հաստատման հարցում: Ատտալոսի կառավարման տարիներին պատերազմ է սկսվել Բութանիայի թագավոր Պրուսիոս II-ի հետ: Ատտալոսի անունը հավերժացրել է նրա հիմնադրած քաղաքը` Ատտալիան (այժմ` Անթալիա):