Եվմենոս II
| Եվմենոս II | |
| Εὐμένης Β' τῆς Περγάμου | |
| Պերգամոն-ի 5-րդ արքա | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 197 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 159 |
| Այլ տիտղոսներ՝ | Զորահրամանատար |
| Նախորդող՝ | Ատտալոս I |
| Հաջորդող՝ | Ատտալոս II |
| Ծննդյան օր՝ | ? |
| Վախճանի օր՝ | մ.թ.ա. 159 |
| Երեխաներ՝ | 1-ին կնոջից երեխա չունի, 2-րդ կնոջից ` Ատտալոս III |
| Դինաստիա՝ | Ատտալյան դինաստիա |
| Հայր՝ | Ատտալոս I Սոտեր |
| Մայր՝ | Ապոլոնիս |
Եվմենես II (մ.թ.ա. 197-159թթ.), Պերգամոնի կառավարիչ, որի օրոք Պերգամոնի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին, իսկ Պերգամոն քաղաքը սկսել է մրցակցել Ալեքսանդրիայի հետ հելլենիստական մշակույթի կենտրոն կոչվելու համար:
Եվմենոսը շարունակել է հոր քաղաքականությունը` դաշնակցել Հռոմի հետ սիրիացիների ու մակեդոնացիների դեմ: Մ.թ.ա. 190թ.-ին Մագնեսիայի ճակատամարտում ջախջախել է Սելևկյաններին և տիրացել նրանց փոքրասիական տիրույթներին ու Թրակիական Խերսոնեսին: Մ.թ.ա. 176-ին Սելևկյան գահին հաստատեց Անտիոքոս IV Եպիփանեսին: Դրանից հետո Եվմենեսը հայացքը թեքել է հյուսիս և ոազմական գործողություններ սկսել Պոնտոսի և Բութանիայի դեմ, որի կեղմում էր ինքը Հաննիբալը: Երրորդ Մակեդոնյան պատերազմի ժամանակ դաշնակցել է հռոմեացիներին և Հռոմի հետ կապերը սերտացնելու համար մ.թ.ա. 172-ին այցելել է Հռոմ:
Եվմենոսի կառավարման տարիներին են կառուցվել Պերգամոնի ակրոպոլիսի համարյա բոլոր սքանչելի շինությունները, նաև հանրահայտ Զևսի զոհասեղանը (Պերգամյան զոհասեղան): Նրա օրոք Պերգամի գրադարանը սկսել է մրցակցել Ալեքսանդրիայի գրադարանի հետ, ինչը ստիպել է Պտղոմեոսյաններին արգելել պապիրուսի արտահանումը Եգիպտոսից: Ի պատասխան այս քայլի պերգամցիները հայտնագործել են նոր տեսակի նյութ` մագաղաթ (պերգամենտ)։