Հնագիտական հուշարձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնագիտական հուշարձաններ, մարդու ձեռքով կերտված հնագույն առարկաներ, կառույցներ, դամբարաններ, որոնք պահպանվելով հողի մակերևույթին կամ ընդերքում, ջրի տակ՝ հանդիսանում են հնագիտական ուսումնասիրության օբյեկտներ։

Բացատրություն[խմբագրել]

Հնագիտական հուշարձանները պատմական առարկայական աղբյուրներ են, որոնցով կարելի է վերականգնել մարդկային հասարակության անցյալը։

Որոնք են հնագիտական հուշարձանները[խմբագրել]

Հիմնական հնագիտական հուշարձանների թվին են պատկանում աշխատանքի գործիքները, զենքերը, կենցաղային պիտույքները, հագուստներն ու զարդերը, բնակավայրերը (կայաններ, քաղաքատեղիներ, գյուղատեղիներ), հնագույն ամրությունները, հիդրոտեխնիկական կառույցների մնացորդները, երկրագործական դաշտերը, ճանապարհները, օգտագործված լեռնային հանքավայրերն ու արհեստանոցները, դամբարաններն ու վերդամբարանային և պաշտամունքային զանազան կառույցները (քարակոթողներ, վիշապներ, մենաքարեր, կրոմլեխներ, դոլմեններ, մատուռներ են), արձանագրությունևերն ու այռաժպատկերները, ճարտարապետական կառույցները։ Հնագիտական հուշարձաններ են նաև գետերում, ծովերում սուզված հնագույն նավերն ու նրանց բեռները, երկրի կեղևի ճեղքման հետևանքով ջրի տակ մնացած բնակավայրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png