Կենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կենդանիից)
Կենդանիներ
Կենդանիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Animalia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 202423
NCBI 33208

Կենդանիներ (լատ.՝ Animalia, Metazoa), օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան: Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան:

Կենդանիները համարվում են էուկարիոտներ` այսինքն ունեն կորիզավոր բջիջներ: Կենդանիների դասական հատկանիշներն են` հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը: Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ:

Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն: Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին:

Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները: