Հոմերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Homer British Museum.jpg

Հոմերոս (հին հունարեն՝ Ὅμηρος), հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության` կույր երգիչ: Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ` «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։

Բովանդակություն

Կյանքը[խմբագրել]

Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել: Ստույգ հատնի չէ, անգամ, թե հունական որ քաղաքում է նա ծնվել: Հնում 7 քաղաք` Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը: Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան արշիպելագի Իոս կղզում:

Հոմերոսյան հարցը[խմբագրել]

Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել: Սակայն 1795թ. գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է: Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին», այսինքն այն հարցին, թե ո՞ւմ է պատկանում Հոմերոսին վերագրվող երկու պոեմների հեղինակությունը: Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. պոեմների հեղինակը Հոմերոսն է
  2. պոեմներն ունեն բանահյուսական ծագում և խմբային ստեղծագործության արդյունք են
  3. պոեմները կազմված են առանձին երկերից, որոնք մեկը վերցրել և կցել է իրար
  4. պոեմների հիմքը եղել է փոքրածավալ մի ստեղծագործություն, որի վրա տարբեր հեղինակներ ժամանակի ընթացքում ավելացրել են նոր հատվածներ[1]:

Հիմքը ըստ Բախի Անտիկ մնջնադարյան գրականությունից՜ երևան 1990 էջ 56

Հոմերոսի պոեմները[խմբագրել]

Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.: Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը: «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ: Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով:

Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–` շեշտված վանկ, ս` անշեշտ/: Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել: Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել: Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։

Գրականություն Հոմերոսի մասին[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. Անտիկ, միջնադարյան, Վերածննդի գրականություն, Երևան, 1990, էջ 4: