Տրոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավերակներ Հիսարլիկում՝ Տրոյայի ենթադրական գտնվելու վայրը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 849
ռուս..անգլ..ֆր.

Տրոյա (հունարեն՝ Τροία, Τροίη или Wilios, խեթերեն՝ Wilusa (URUWi-lu-ša ); թուրքերեն՝ Truva), կամ այլ ձև Իլիոն (հունարեն՝ Ἴλιον, խեթերեն՝Wilusa), Դարդանիա և Սկամանդր, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ.թ.ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ.թ.ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։

Տրոյական պատերազմի մասին հին հունական էպոսից հայտնի Տորյան հայտնաբերվել է 1865-ին Հենրիխ Շլիմանի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-94) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ.թ.ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «Պրիամոսի գանձը՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին Տրոյան հրդեհվել է։

Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

Աքայացիների հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեփածո ամանեղեն։ Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից։ Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոնանունովքաղաք։