Համաշխարհային ժառանգություն
Համաշխարհային ժառանգությունը (անգլերեն՝ World Heritage, ֆրանսերեն՝ Patrimoine Mondial) բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։
Բովանդակություն |
Կազմակերպություն[խմբագրել]
1972 թվականին ՄԱԿԳՄԿ-ը (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդունել է «Համաշխարային մշակույթային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 1975 թ.): ԽՍՀՄ-ը վավերացրել է կոնվենցիան 1988 թվականի մարտի 9-ին: Մինչև 2009 թվականի ապրիլը կոնվենցիան վավերացրել են 186 երկրներ:
Չափանիշեր[խմբագրել]
Համաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակը պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները: Սկզբում (1978 թվից) եղել են միայն մշակութային ժառանգության օբյեկտների չափանիշներ և այդ ցանկը ուներ վեց կետ: Իսկ հետո, մայրցամաքների, այդպես ասած, հավասարակշռությունը պահպանելու համար բոլոր չափանիշները միացրել են և այսօր, Համաշխարհային ժառանգության օբյեկտը պիտի ունենա գոնե մեկ չափանիշ թվարկածից [1].
Մշակութային չափանիշներ[խմբագրել]
- I. Օբյեկտը ներկայացնում է իրենից մարդկային ստեղծագործական գլուխգործոց:
- II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին:
- III. Օբյեկտրը ունիկալ է կամ առնվազն բացառիկ` մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է:
- IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս:
- V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով:
- VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն: (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ:)
Բնածին չափանիշներ[խմբագրել]
- VII. Օբյեկտը ներկայացնում է իրենից մի բնական ֆենոմեն կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն:
- VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ:
- IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է:
- X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար:
Հետևյալ աղյուսակը բովանդակում է Համաաշխարհային ժառանգության օբյեկտները աշխարհագրական դասակարգման առումով՝[2]
-
Շրջան Բնական Մշակութային Խառը Ընդհանուր Աֆրիկա 33 42 3 78 Արաբական նահանգներ 4 60 1 65 Ասիա-Խաղաղօվկիանոսային 48 129 9 186[3] Եվրոպա, ԱՄՆ, և Կանադա 56 375 9 440 Լատինական Ամերիկա և Կարիբներ 35 83 3 121 Ընդհանուր 176 689 25 890
Տես նաև[խմբագրել]
- Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
- Ասիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
- Աֆրիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
- Ավստրալիա և Օվկիանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
- Հյուսիսային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
- Հարավային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
Արտաքին հղումներ[խմբագրել]
- ՄԱԿԳՄԿ-ի համաշխարհային ժառանգության կայքէջը(անգլերեն)
- «Բնական ժառանգության պաշտպանության» հիմնադրամը
- Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը (անգլերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Չափանիշների ցանկը պաշտոնական կայքում (անգլերեն)
- ↑ Stats
- ↑ Ուբսու Նուր ջրավազանը գտնվում է Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին և մնում է Ասիա-Խաղաղօվկիանոսային շրջան:
|
|
||
|---|---|---|
| Ըստ աշխարհամասերի | Աֆրիկա • Ամերիկա • Արաբական երկրներ • Ասիա և Օվկիանիա • Եվրոպա | |
| Այլ | Վտանգված • Նախկին | |
| Պորտալ:Համաշխարհային ժառանգություն | ||