Վաղարշապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էջմիածին-ից)
Քաղաք
Վաղարշապատ
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Echmiadzin Genocide memorial.jpg
Հայոց Ցեղասպանության հուշարձանը Վաղարշապատում
40°10′00″ հս. լ. 44°18′00″ ավ. ե. / 40.166667° հս. լ. 44.3° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Արմավիրի մարզ
Քաղաքապետ Կարեն Գրիգորյան
Հիմնադրված է մ. թ. ա. II-րդ դար
Այլ անվանումներ մինչև ?Վարդկեսավան
մինչև 1945Վաղարշապատ
մինչև 1992Էջմիածին
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 58 280 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վաղարշապատցի (էջմիածնեցի)
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (231)
Փոստային ինդեքսներ 1101—1109
Պաշտոնական կայք հղում(հայ.) (անգլ.) (ռուս.)
##Վաղարշապատ (Հայաստան)
Red pog.png
##Վաղարշապատ (Արմավիրի մարզ)
Red pog.png
Map of Vagharshapat
Map of Zvartnots.jpg

Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով), Հայաստանի Արմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը` Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։


Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն և Անվանումը

Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը` Քասախ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում:

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մթա 6-3 հազարամյակներից: Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան /պղնձեքարեդարյան/ ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ: Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը:

Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր: Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում` արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին: Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս` աշխատավորությունը: Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը:

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի /Վանի/ թագավոր Ռուսա Բ-ն /մթա 685-645/` կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել:

Վաղարշապատի հնագույն անունը հավանաբար եղել է Արտիմեդ, որին Խորենացին քաղաք է կոչել, ապա` Վարդգեսի Ավան, Երվանդ Ա Սակավակյացի ժամանակից /մ.թ.ա. մոտ 570-558 թթ.` ըստ Խորենացու/, ապա Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից /մ. թ. 191-211թթ./ : Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է: Այս անվանումների վերաբերյալ Մովսես Խորենացին գրում է ՙՍա /Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211թթ./ պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի՚: Այս Երուանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի` շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց /Տիգրան Բ Մեծ/ նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք՚:

Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել:

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը: Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել /480 թվականին/ առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը:

Հետագա դարերում /բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ/ Վաղարշապատը աստիճանաբար անչքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր: Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին: Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը: 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը /Էջմիածին/ դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը:

[խմբագրել] Հին Վաղարշապատի տեղադրությունը

Հայաստանի երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը գտնվում է Արարատյան նահանգի Արագածոտն գավառում: Վաղարշապատը հայ Արշակունիների պետականության թագավորանիստ քաղաքն էր, կրոնական և մշակութային կենտրոնը: Հնագիտական նյութերը և մատենագրական աղբյուրները օգնում են մեզ վերականգնելու հին Վաղարշապատի տեղադրությունը:

Մ. Խորենացու հիշատակած ավանդություններից հայտնի է, որ Վաղարշապատի հին քաղաքատեղին գտնվում էր Արարատյան դաշտում` Քասախ գետի և Շրեշ բլրի մոտ, իբրև ամրացված բերդ, առևտրական մեծ ավան:

Ե. Լալայանի վկայությամբ, ժողովուրդը Շրեշ է անվանել Ղուգոյի կոնդ կոչված բլուրը, որը գտնվում էր Վաղարշապատից հյուսիս-արևելք /քաղաքից 500 մ հեռու/, Էջմիածին-Օշական ճանապարհի աջ կողմում: Շրեշ բլուրը մինչև 1870-ական թվականները 123 մ տրամագծով, մի քանի մետր բարձրությամբ, խոշոր զանգվածային քարերով շրջապատված արհեստական հողաբլուր էր, որը 1913, 1928 թթ. պեղել է Ե. Լալայանը, և կրկին պեղվել է 1945-1950 թթ.: 1950 թ. բլուրը ամբողջովին հարթվել է:

Վաղարշապատի տեղադրությունը կապված էր նաև Քասախ գետի հետ, որը շատ անգամներ փոխել է հունը: Հնում այն հոսել է Վաղարշապատի հյուսիսային կողմից, Շրեշ բլրի և Կավաբլրի մոտից թեքվել է դեպի արևմուտք, ուր պահպանվել են գետի ցամաքած հունը և միջնադարյան կամրջի մնացորդները: Քասախի մի բազուկը քաղաքի արևմուտքով իջել է հարավ և Վ. Խաթունարխի արևմուտքում` Էջմիածնից Իգդիր տանող խճուղուց ներքև միացել Մեծամոր գետին: Այս բազուկը պահպանվում էր մինչև 1833 թվականը:

387թ. Վռամշապուհի օրոք /387-414թթ./, Հայաստանը Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև բաժանվելուց հետո, Վաղարշապատը շարունակում էր մնալ որպես մայրաքաղաք և ապրում էր մշակութային վերելք/ այստեղ կատարվեց հայերեն տառերի գյուտը/: Արշակունիների թագավորությունից հետո, Վաղարշապատը վերջին հարվածը ստանում է պարսիկներից:

Սկսած 451թ. Վարդանանց պատերազմի ժամանակից Վաղարշապատը ամայանում է և բնակչությունը ցրվում է Հայաստանի այլ վայրեր:

[խմբագրել] Եկեղեցիներ

Վաղարշապատ (Էջմիածնի) 6 եկեղեցիներն են

[խմբագրել] Քույր-քաղաքներ

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով