Վռամ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Վռամ Կոստանյան
Ծնվել էդեկտեմբերի 14 (26), 1898[1][2]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1][2] (42 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպետական գործիչ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1916)[1] և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վռամ Քրիստափորի Կոստանյան (դեկտեմբերի 14 (26), 1898[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1][2]), հայ տնտեսագետ, պրոֆեսոր (1935), ԵՊՀ ռեկտոր (1935 թ. հուլիսից մինչև 1937 թ. հունվարը)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամ Կոստանյանը ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանի առընթեր ասպիրանտուրայում։ 1920 թվականին դարձել է կոմկուսի անդամ։ Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ։ 1927 թվականին Մոսկվայում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու։

ԵՊՀ-ում Կոստանյանը սկսել է աշխատել 1928 թվականից. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ և գիտության բաժանմունքի վարիչ և այլն։

1935 թվականի հուլիսից մինչև 1937 թվականի հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր։

Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին։ Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր։

1937 թվականին Կոստանյանը ձերբակալվել է խորհրդային իշխանության դեմ ակտիվ պայքար տանելու շինծու մեղադրանքով և աքսորվել։ 1941 թվականի նոյեմբերի 23-ին վախճանվել է աքսորավայրում։ 1955 թվականին արդարացվել է հետմահու։

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Վռամ Կոստանյանի անունով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՎՌԱՄ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ». www.ysu.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  4. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 21-22։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 621