Արշալույս (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)
Արշալույս
Արշալույս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
Հիմնադրված է1828-1830թթ թ.
Այլ անվանումներնախկինում Քյորփալու
Մակերես17.56 կմ²
ԲԾՄ865 մ
Կլիմայի տեսակՉոր, Խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4250[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարշալույսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1122[2]
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Արշալույս (մինչև 1935 թ․` Քյորփալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Գյուղը 1828-1830 թթ. հիմնադրվել է Քյորփալու անվամբ, 1935 թվականին վերանվանվել է Արշալույս։ Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքամայր Երևանից գտնվում է մոտավորապես 19 կմ, Վաղարշապատից` մոտ 5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Վաղարշապատ-Արմավիր մայրուղու վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 860 մ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արշալույսի մշտական բնակչությունը կազմել է 4250, առկա բնակչությունը՝ 4252 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից ի վեր հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երևանի շրջակայքից եկածներ[3]։

Արշալույսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2008 2011
Բնակիչ 419 853[5] 1275 1216 1206 2102 2945 3032 3669[6] 4162 4200 4136 4250[1]

Արշալույս գյուղը խիտ է բնակեցված։ Պատճառը մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, բերրի հողերի և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունների, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցն են։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույսում կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, 2 արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, 2 սպորտային դպրոց, մշակույթի տուն։

Սահմանակից գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույսին սահմանակից են Արմավիրի մարզի Տարոնիկ, Ակնալիճ և Հայթաղ գյուղերը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույսում ներկայումս գործում է «Արփենիկ» գինու գործարանը, ցեմենտի գործարան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Տարածքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով, ինչպես նաև Արտիզանյան ջրով որը շատ է նպաստում նաև բանջարաբուծությանը։

Բանջարեղենից ամենա տարածվածը կարտոֆիլն է, որը համարվում է նաև «երկրորդ հաց», ամեն տարի այստեղից և այստեղի գյուղերից դեպի Վրաստան արտահանվում է ավելի քան 50 հազար տոննա կարտոֆիլ, ամբողջ Հայաստանից՝ ավելի քան 250 հազար տոննա, իսկ ոնջ Հայաստանում կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600. հազար տոննան։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի համար շատ կարևոր հանգամանք է Մայրաքաղաք Երևանի հարևանությունը և Էջմիածնի հարևանությունը։ Տարածքը Համարյա ամբողջովին հարթավայրային է։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է -2-ից -6։ Ամառը մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C, գրեթե նույն կլիման ինչ Վաղարշապատում։

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (կառուցվել է 1907 թվականին)։ Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Սուրբ Կարապետ սրբավայրը։ Այստեղ է գտնվում Գերմանական պատը, որի ներսում որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պահվել են գերիները, նաև որպես բանտ, Ներկայումս պատերի ներսում գտնվում է նախկին գործարանը (ներկայումս պահեստ)։

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ներկայիս տարածքի վրա անհիշելի ժամանակներից գտնվել է բնակավայր, որը ստեղծված չէ հնագետների կողմից, և այժմ նախկին բնակավայրի հետքերը ավերված են, ներկայումս պահպանվել են 4 դամբարանադաշտեր, որոնք նույնպես հնագիտական լուրջ ուսումնասիրություն են պահանջում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս գյուղի դեպի Արմավիր Հյուսիս Արևելք ընկած հատվածը
Արշալույս գյուղի դեպի կենտրոն հատվածը վերևից
Արշալույսի Համայնքապետարանը
Դեպի ԱԷԿ նայով կողմից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 476 — 1008 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 36» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 574

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 104