Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում:

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին:

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը` Վեհարանը:

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստիբացառիկ[փա՞ստ] արժեքները, հոգևոր մշակույթիգանձերը[փա՞ստ]: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:

Մայր Տաճար

Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում:

Բովանդակություն

[խմբագրել] Բաժիններ

Մայր Աթոռում գործում են հետևյալ բաժինները՝

[խմբագրել] Թանգարաններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննում կան չորս թանգարաններ՝

Վեհարան
  • Մայր Տաճարի թանգարան,
  • Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն
  • Հին Վեհարան
  • Վեհարան

[խմբագրել] Շինություններ

Մայր Աթոռում են գտնվում հետևյալ շինությունները՝

Մայր Տաճարը Սուրբ Ծննդյան օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ,№ 1011
ռուս.անգլ.
  • Էջմիածնի Մայր Տաճար
  • Կաթողիկոսարան (Վեհարան)
  • Բաց Խորան
  • Գլխավոր մուտք
  • Մկրտարան
  • Դուռն Տրդատայ
  • Գևորգյան ճեմարան
  • Հին Վեհարան
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
  • Խրիմյան թանգարան
  • Միաբանական շենք
  • Միաբանական նոր շենք
  • Ուսանողական հանրակացարան
  • Սարկավագական կացարաններ
  • Վանատուն
  • Հին ճեմարան
  • Վարչական շենք
  • Ժամացույցի աշտարակ
  • Տպարան
  • Գրատուն
  • Վազգենյան Դարպաս
  • Սուրբ Վարդան մատուռ


[խմբագրել] Ծրագրեր

Էջմիածնի Մայր Տաճար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք ծրագրեր, ինչպես՝

  • Հայորդյաց տներ
  • Համալսարանի հոգևոր հովվություն
  • Բանակի հոգևոր հովվություն
  • Հիվանդանոցներ
  • Բարեգործական ճաշարաններ
  • Բանտերի հոգևոր հովվություն

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Այցելեք նաև