Մրենի տաճար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրենի տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի Թուրքիայի տարածքում: Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում: Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ: Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը` 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22,0 մ երկարություն: Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները` ակնահաճո համաչափություններով: