Սամսոնավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սամսոնի վանք
##Սամսոնավանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Տավուշի մարզ, Կիրանց գյուղ
Կոորդինատներ 40°58′28.92″ հս. լ. 45°02′11.04″ ավ. ե. / 40.9747, 45.036440°58′28.92″ հս. լ. 45°02′11.04″ ավ. ե. / 40.9747, 45.0364
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նահանգ Գուգարք
Տարածք Հայաստան
Մարզ Տավուշի մարզ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 12-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար
Առանձնահատկություններ
Գմբեթ(ներ) 1 հատ


Սամսոնի վանքը եկեղեցային համալիր է ՀՀ Տավուշի մարզում, Կիրանց գյուղից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։

[խմբագրել] Պատմություն

Սամսոնի Վանքը հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կայեն գավառի մեջ։ Վանքը կառուցված է Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13 դարերում։ Գլխավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարով, ունի գմբեթ։ Սրան հարավից կից է 2–րդ եկեղեցին, որն ունի թաղակապ դահլիճի հորինվածք։ Այս շինության միայն արևելյան հատվածն ու պատերի ստորին շարքերն են պահպանվել։ Կիսավեր վիճակում է նաև հյուսիսային կողմում գտնվող մատուռը։ 2–րդ եկեղեցին ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ։ Արևմտյան պատին կան անթվակիր վիմագիր արձանագրություններ։ Շրջակայքում մնացել են միջնադարյան գերեզմանոցը և Սամսոնի գյուղ գյուղատեղին։ [1]

[խմբագրել] Այցելեք նաեւ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 4-րդ հատոր, էջ 489-490




Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով