Պտղնիի տաճար
| Պտղնիի տաճար |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Այրարատ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Կոտայքի մարզ |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
| Կառուցման ավարտ | 7-րդ դար |
| Առանձնահատկություններ | |
| Գմբեթ(ներ) | 1 (փլված) |
Պտղնիի տաճար (հայտնի նաև որպես Պտղավանք), քրիստոնյա եկեղեցի ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առավել ուշագրավ հուշարձաններից մեկը: Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը: Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի եկեղեցական կառույցներին` հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը: Կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ): Ունի 15,7 մետր լայնություն և 30,4 մ երկարություն, աղոթասրահի չափսերն են` 10,3մ լայնություն, 23,8մ լայնություն:
Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը: Քիչ բարձր, աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ: Մակարաունքերի զարդամոտիվները բազմատեսակ են` երկրաչափական, բուսական, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու թռչունների պատկերներ բովանդակող հարթաքանդակներով:
Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են: Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները: Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ, որոնց անվանում է նշված Մանուել Ամատունին («Մանուէղ Ամատունեաց Տէր» մակագրությամբ)` հեծյալ, որը նետահարում է արդեն վիրավոր մի գազանի: Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի` Սահակ Ամատունու հետ:
Աղբյուրներ [խմբագրել]
- Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ս.Խ. Մնացականյան, Պտղնիի տաճարը, Պատմաբանասիրական հանդես, 3-4, էջեր 219-237