Զրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Զրկինյանց Սուրբ Գևորգ |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Վիրահայոց |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Ոչնչացված |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1717 |
Զրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստան: Ոչնչացվել է սովետական իշխանությունների հրամանով այլ տասը հայկական եկեղեցիների հետ միասին:
[խմբագրել] Պատմություն
Եկեղեցին գտնվում էր Գրիբոյեդով փողոցի վրա, Վրաստանի Արվեսի Ակադեմիայի մոտ: Կառուցման մասին կա արձանագրություն հարավային պատին, այն ասում է. "Ես, Զուրաբի որդի Պետրոսն ու իմ եղբայրները -Հովսեփ, Սահակ և Դավիդ, կառուցեցինք այս եկեղեցին մեր և մեր ծնողների հիշատակին: Վախթանգի թագավորման ժամանակ: 1162 թ-ի ամռանը (=1713 թ.)":
[խմբագրել] Ավերում
1937-38 թթ. Զրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ոչնչացվեց Լավրենտի Բերյայի հրամանով:
[խմբագրել] Աղբյուրներ
- (ռուս.) Թիֆլիսի հայկական եկեղեցիները - Զրկինյանց Սուրբ Գևորգ