Կիրանց վանք
| Կիրանց վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Գուգարք |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Տավուշի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 8-րդ դար |
| Առանձնահատկություններ | |
Կիրանց վանք - հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում:
[խմբագրել] Նկարագիրը
Կիրանց վանքը 13-րդ դարի կառույց է։ Բաղկացած է աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։
Գլխավոր եկեղեցին մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութնիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջև ձգվող կամարները։ Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են։ Արևելյան ճակատը մշակված է զույգ եռանկյունաձև խորշերով։ Երկու մուտքեր, որոնց առջև կառուցված են կամարակապ լայն բացվածքներով սրահ-գավիթներ, հարավից և արևմուտքից են։ Մուտքերի բացվածքների եզրերը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով։ Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բնազմագույն ջնարակած սալիկներից։ Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են մյուս երկու, միանավ դահլիճ տիպի եկեղեցիները։ Սեղանատունը, կառուցված անմշակ և կիսամշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղածածկ դահլիճ է՝ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետական արժեքավոր հուշարձաններից է։ Գլխավոր եկեղեցու և սեղանատան ինտերիերները որմնանկարազարդ են, որոնց վրացատառ և հունատառ մակագրությունները վկայում են վանքի պատկանելիությունը հայ քաղկեդոնությանը։
[խմբագրել] Արտաքին հղումներ
Կիրանցի վանքը գտնվում է Կիրանց գյուղից մոտ 12 կմ արեւմուտք: Վանքի հարակից տարածքում էլ գտնվել է Մեծ Կունեն բավական խոշոր բնակավայրը: Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր: Վանքի գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են եւ այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Եկեղեցու հատակագծային ձեւերը, համաչափությունները եւ դեկորատիվ-գեղարվեստական միջոցները թույլ են տալիս պնդել, որ վանքային համալիրը կառուցվել է 1200-ական թվականներին: Գլխավոր եկեղեցու հարեւանությամբ գտնվող երկու այլ եկեղզեցիները նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր չափերով: Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արեւմտյան կողմի կամարակապ սրահից: Սեղանատունը, որը վանքի ուշագրավ աշխարհիկ հուշարձաններից է, կառուցված է եկեղեցիների խմբից արեւմուտք ընկած տարածության վրա եւ հյուսիսային պատով կից է սարալանջին: Սեղանատունը կառուցված է ոչ թե աղյուսից, այլ անտաշ գետաքարերից եւ ավազաքարերից` շարված կրաշաղախով: Այս մասին վկայում է «Աղստեւի հովտի պատմական հուշարձանները» գրքի հեղինակ Ի. Էլլարյանը: Վանքային համալիրի տարածքում պահպանվել են միաբանության բնակարանների մնացորդներ, գերեզմանատուն` տապանաքարերով: Վանքը շրջապատող պարիսպներում դարպասը բացվում է հարավ-արեւմտյան կողմից: