Մշո Սուրբ Առաքելոց վանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մշո Սուրբ Առաքելոց վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Ներկա վիճակ | ավերվել է 1915 թ |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | VI-X-րդ դարեր |
Մշո Սուրբ Առաքելոց վանք — վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ արևելք): Ըստ ավանդության վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից, իր անունը ստացել է վանքում ամփոփված տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքների պատճառով։ Ի հիշատակ առաքյալների, կոչվել է նաև Տասներկու առաքելոց վանք։ Տարբեր ժամանակներում կոչվել է նաև Ղազարու կամ Եղիազարու վանք: Ըստ ավանդության վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։ Վանքը Մեծ Եղեռնի արդյունքում լքվել է և աստիճանաբար ոչնչացվել: Ներկայումս պահպանվել են միայն ավերակները: Փայտի նրբաճաշակ փորագրման գլուխգործոց է Մշո Առաքելոց եկեղեցու դուռը:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Մշո Սուրբ Առաքելոց հայկական վանքը և սուրբ Թադեի եկեղեցին
- Թաթուլ Հակոբյան, Առաքելոց վանքը. Տարոնի հայկական անցյալի անխոս, խոնարհվող վկան