Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Այրարատ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Երևան |
| Թաղամաս | Կենտրոն համայնք |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Ավերված 1931 թ. սովետական իշխանությունների կողմից |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. տիպ | Ուշ միջնադարյան բազիլիկա |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
| Կառուցման ավարտ | 6-րդ դար |
Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի - Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար[1]: 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։