Էրեբունի (վարչական շրջան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեբունի — Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկը: Գտնվում է մայրաքաղաքի հարավ-արևմտյան մասում՝ ընդգրկելով Սարի Թաղ թաղամասը, "Վարդավառ" զբոսայգին, հին Գաջի գործարանը, քաղաքային երկու գերեզմանոցները, Էրեբունու հուշարձանը, Վարդաշեն և Էրեբունի թաղամասերը, "Մսի կոմբինատ" արդյունաբերական շրջանը և "Երևան" կայարանի երկաթուղային տնտեսության տարածքները: Ընդհանուր տարածքը 4880 հեկտար է, այդ թվում՝ 2909 հեկտար օգտագործված է քաղաքաշինական նպատակներով:
Սահմանակից է Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքներին: Քաղաքի արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:
Բնակչությունը՝ 120.6 հազ. մարդ է:
Վարչական շրջանի ղեկավարն է Արմեն Մանվելի Հարությունյանը:
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|
||
|---|---|---|
| Աջափնյակ | Աջափնյակ • Նորաշեն • Նազարբեկյան • Սիլիկյան • Լուկաշին • Վահագնի • Անաստասավան • Չերեմուշկա | |
| Արաբկիր | • | |
| Ավան | • | |
| Դավթաշեն | Դավթաշեն • Հյուսիսային Դավթաշեն | |
| Էրեբունի | Էրեբունի • Նոր Արեշ • Սարիթաղ • Վարդաշեն • Մուշավան • Վերին Ջրաշեն • Կայարան • Բութանիա | |
| Քանաքեռ-Զեյթուն | Քանաքեռ • Նոր Զեյթուն • Մոնումենտ | |
| Կենտրոն | Փոքր Կենտրոն • Նորագյուղ • Նոր Կիլիկիա • Այգեստան • Կոնդ | |
| Մալաթիա-Սեբաստիա | Նոր Մալաթիա • Բանգլադեշ • Շահումյան • Արարատյան • Հաղթանակ | |
| Նորք-Մարաշ | Նորք • Նորք-Մարաշ | |
| Նոր Նորք | Նոր Նորք • Ջրվեժ • Բագրևանդ | |
| Նուբարաշեն | Նուբարաշեն | |
| Շենգավիթ | Ներքին Շենգավիթ • Վերին Շենգավիթ • Ներքին Չարբախ • Վերին Չարբախ • Նորագավիթ • Աերացիա | |
| Պորտալ:Երևան | ||