Ներքին Չարբախ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներքին Չարբախը Երևանի թաղամասներից է, որը սակայն բացակայում է Երևանի հատակագծում, քարտեզում, վարչատարածքային բաժանումներում:[1]
Ներքին Չարբախ պատմությունը [խմբագրել]
1924 թվականին հիմնվել է Ներքին Չարբախը: Ներքին Չարբախի կազմավորումն ունի 87 տարվա պատմություն: Ներքին Չարբախն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին: Այդ այգիներից նրան ասել են չարի բաղ, որից էլ ստացել է Չարբախ անունը: Չար կամ չահար պարսկերեն նշանակում է չորս, իսկ բաղ պարսկերեն նշանակում է այգի: Չարբաղ անունով ևս մի փողոց կա Իրանի Իսֆահան քաղաքում, Նոր Ջուղային բավականին մոտիկ:
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել Նախիջևանի շրջանից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները: Այդ ընթացքում գյուղի նախագահը եղել է Սերոբ Պողոսյանը, իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը: Նախիջևանցիներից հետո այստեղ եկել են վանեցիներ, իսկ հետո աստիճանաբար եկել են ուրիշ շրջանի գյուղաբնակներ:
Հետո աստիճանաբար գյուղը մեծացել է և ստեղծվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոս: Այդ ժամանակ Ներքին Չարբախը դարձել է Բերիայի շրջանի մի մաս: 1953 թվականին Բերիայի մահվանից հետո դարձել է Շահումյանի շրջան:
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ, մշակել են բրնձի, բամբակի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Բրնձի և բամբակի վերացումից հետո նրանք ստեղծել են խաղողի այգիներ, ծիրանի տնկարաններ: Նաև զբաղվել են շերամի մշակությամբ որին շատ էր նպաստում թթենու ծառերը:
Սերոբ Պետրոսյանից հետո գյուղի նախագահը դարձել է Նորագավթի բնակիչ Սամվելը: Նա գյուղը կառավարել է մինչև 1948 թվականը: Այնուհետև գյուղի նախագահը դարձել է Սուրեն Մովսիսյանը: Այդ ժամանակ գյուղատնտես է եղել Իգնատը, իսկ նրանից հետո Մերուժան Հովհաննիսյանը: Այդ ընտացքում գյուղի կուսկազմակերպիչն էր Գրիգոր Պետրոսյանը: Սուրեն Մովսիսյանից հետո նախագահը դարձավ Կառլեն Հակոբջանյանը, որը գյուղը կառավարեց մինչև անկախության տարիները: Անկախության տարիներին գյուղում ստեղծվեց գյուղապետի ընտրություն, որին արժանացավ Ազատ Հայրապետյանը: Այդ տարիների ընթացքում տեղի ունեցավ Ներքին Չարբախի հողերի սեփականաշնորհում: Իսկ հետո գյուղապետ են նշանակել Սամվել Շառոյանին: Նրան հաջորդել է Ալիկ Պողոսյանը որը աշխատում է մինչև օրս:
Այժմ Ներքին Չարբախը մտնում է Երևանի Շենգավիթ համայնքում:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Թողարկում 14-րդ. Միայն ծանոթով»։ 2010-07-22։ http://www.banadzev.com/?p=7381։ Վերցված է 2011-05-16։