Բրինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրինձ
Բրինձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Orýza

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Բրինձ (լատիներեն՝Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։

Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերեւները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։
Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15% ջուր, մոտ 74% ածխաջրեր, մոտ 8% սպիտակուցներ, 0,4% ճարպեր, 2,1% թաղանթանյութ, 0,5% մոխիր։

Արտադրությունը[խմբագրել]

Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում է Հարավ-արևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմանններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։
Բրնձի համաշխարհային արտադրության 95%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։

2011թ. բրինձ արտադրող

երկրների վերին 20-ը
(միլիոն տոննա)[1]

{{{2}}} Չինաստան 202.6
{{{2}}} Հնդկաստան 155.7
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 65.7
{{{2}}} Բանգլադեշ 50.6
{{{2}}} Վիետնամ 42.3
Flag of Thailand.svg Տաիլանդ 34.5
{{{2}}} Մյանմա 32.8
Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ 16.6
{{{2}}} Բրազիլիա 13.4
{{{2}}} Կամբոջա 8.7
Flag of Japan.svg Ճապոնիա 8.4
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 8.3
Flag of South Korea.svg Հարավային Կորեա 6.3
Flag of Pakistan.svg Պակիստան 6.1
{{{2}}} Եգիպտոս 5.6
{{{2}}} Մադագասկար 5.0
{{{2}}} Նիգերիա 4.5
{{{2}}} Նեպալ 4.4
{{{2}}} Շրի Լանկա 3.8
{{{2}}} Իրան 3.2
Աղբյուրը՝

Պարենի եւ գյուղատնտեսության
համաշխարհային կազմակերպություն

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. fao.org (FAOSTAT)։ «Countries by commodity (Rice, paddy)»։ http://faostat.fao.org/site/339/default.aspx։ Վերցված է 2013-03-12։