Հացահատիկային բույսեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որ մշակում են հատիկ ստանալու համար։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18 % սպիտակուց, 2-5 % ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ ՀՀ-ում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հզ. հա, որից ցորեն՝ 115,3 հզ. հա, գարի՝ 80,5 հզ. հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա ևն։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հացահատիկային բույսեր կատեգորիայում։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |