Հացազգիներ
| Հացազգիներ | |||||
|---|---|---|---|---|---|
|
Triticum sp., ցորեն
|
|||||
| Գիտական դասակարգում | |||||
|
|||||
| Լատիներեն անվանում | |||||
| Poaceae | |||||
|
Հացազգիներ (Gramineae կամ Poaceae), (դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ), միաշաքիլավոր բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ ծառանման կամ թփանման բույսեր։
Ընդհանուր բնութագիր [խմբագրել]
Ցողունը ծղոտ է, գլանաձև, սնամեջ։ Բարձրությունը 1 սմ-ից մինչև 45 մ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3-1,5 մ է, 3-5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հացազգիների ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ.)՝ տարածված համարյա ամբողջ աշխարհում։
Հայաստանում [խմբագրել]
ՀՀ տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հացազգիներ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն ևն, ինչպես նաև շաքարեղեգը։ Հայաստանում (Ողջաբերդ, Մուշաղբյուր, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։ Մշակվող հացազգիները տալիս են մարդու հիմնական սննդամթերքը։ Վայրի և մշակովի հացազգիները լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդյունաբերական նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործական, զարդարիկ նշանակություն։ Շատ հացազգիներ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ հացազգիները (խրբուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |