Կորեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեկ
Panicum miliaceum0.jpg
Կորեկ սովորական (Panicum miliaceum)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Կորեկ
Լատիներեն անվանում
Panicum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 40901
NCBI 4539
EOL 108060

Կորեկ (լատ.՝ Panicum), հացազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400-ից ավելի տեսակ (ԽՍՀՄ-ում՝ 4)։ Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ (Panicum miliaceum)։ Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է։ Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png