Աֆրիկա
Աֆրիկան տարածքի մեծությամբ (30,3 մլն. կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։
Բովանդակություն |
Անվանում[խմբագրել]
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:
Պատմություն[խմբագրել]
Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:
Աշխարհագրական դիրք[խմբագրել]
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է: Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով: Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում): Նրա ծայրակետերն են. հյուսիսում` Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում` Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում` Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում` Ռաս-Հաֆուն (Հաֆուն) (արլ. երկ. 51°23’) հրվանդանները:
Ափերի գծագրություն[խմբագրել]
Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից` Հնդկական օվկիանոսի ջրերը: Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում` Ասիայից` Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով:
Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված: Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին` Մադագասկարը, խոշոր թերակղզին` Սոմալին: Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները:
Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով:
Մակերևույթ[խմբագրել]
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները: Ամենաբրձր գագաթը Կիլիմանջարոն է` 5895 մ:
Oգտակար հանածոներ[խմբագրել]
Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն:
Մետաղային օգտակար հանածոներով հարուստ են հատկապես նրա հարավային և կենտրոնական շրջանները, որտեղ արդյունահանում են ոսկի, երկաթ, ալմաստ, պղինձ, ուրան, ցինկ, մանգան, անագ, պլատին և այլն: Աշխարհի ալմաստի (60%)(Կիմբեռլի նահանգում հայտնաբերված են այսպես կոչված «Կիմբեռլիտային խողովակները», որոնք հարուստ են ալմաստով), ոսկու (50%) և ուրանի (30%) հանույթի զգալի մասը բաժին է ընկնում Աֆրիկային:
Կենտրոնական Աֆրիկան հարուստ է գունավոր և հազվագյուտ մետաղներով, թանկարժեք քարերով, բոքսիդներով, ուրանով, հարավը` քարածխով, երկաթով, ոսկիով, ալմաստով, ուրանով, իսկ հյուսիսը` նավթով, գազով, ծծումբով, ֆոսֆորիտներով, երկաթով:
Գվինեական ծովափը հարուստ է նավթով:
Ջրագրություն[խմբագրել]
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Կլիմա[խմբագրել]
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:
Բուսականություն[խմբագրել]
Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է:
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են: Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի:
Կենդանական աշխարհ[խմբագրել]
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր:
Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Բնակչություն[խմբագրել]
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները:
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով:
Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ: Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:Բնակչությամբ Աֆրիկայի ամենամեծ պետությունը Սուդանն է:
Տերություններ և տարածաշրջաններ[խմբագրել]
| Տարածաշրջանի անվանումը[1] և տերությունները իրենց դրոշներով |
Տարածք (կմ²) |
Բնակչություն (Հուլիսի 1 2002 մոտ.) |
Բնակչության խտություն (կմ² հաշվով) |
Մայրաքաղաք |
|---|---|---|---|---|
| Արևելյան Աֆրիկա: | ||||
| 27,830 | 6,373,002 | 229.0 | Bujumbura | |
| 2,170 | 614,382 | 283.1 | Moroni | |
| 23,000 | 472,810 | 20.6 | Ջիբութի | |
| 121,320 | 4,465,651 | 36.8 | Ասմարա | |
| 1,127,127 | 67,673,031 | 60.0 | Ադիս Աբեբա | |
| 582,650 | 31,138,735 | 53.4 | Նայրոբի | |
| 587,040 | 16,473,477 | 28.1 | Անտանանարիվո | |
| 118,480 | 10,701,824 | 90.3 | Լիլոնգվե | |
| 2,040 | 1,200,206 | 588.3 | Port Louis | |
| 374 | 170,879 | 456.9 | Mamoudzou | |
| 801,590 | 19,607,519 | 24.5 | Մապուտու | |
| 2,512 | 743,981 | 296.2 | Saint-Denis | |
| 26,338 | 7,398,074 | 280.9 | Kigali | |
| 455 | 80,098 | 176.0 | Victoria | |
| 637,657 | 7,753,310 | 12.2 | Մոգադիշո | |
| 945,087 | 37,187,939 | 39.3 | Dodoma | |
| 236,040 | 24,699,073 | 104.6 | Kampala | |
| 752,614 | 9,959,037 | 13.2 | Lusaka | |
| 390,580 | 11,376,676 | 29.1 | Harare | |
| Միջին Աֆրիկա: | ||||
| 1,246,700 | 10,593,171 | 8.5 | Luanda | |
| 475,440 | 16,184,748 | 34.0 | Յաունդե | |
| 622,984 | 3,642,739 | 5.8 | Bangui | |
| 1,284,000 | 8,997,237 | 7.0 | Նջամենա | |
| 22px Կոնգո | 342,000 | 2,958,448 | 8.7 | Brazzaville |
| 22px Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն | 2,345,410 | 55,225,478 | 23.5 | Kinshasa |
| 28,051 | 498,144 | 17.8 | Malabo | |
| 267,667 | 1,233,353 | 4.6 | Լիբրևիլ | |
| 22px São Tomé and Príncipe | 1,001 | 170,372 | 170.2 | São Tomé |
| Հյուսիսային Աֆրիկա: | ||||
| 2,381,740 | 32,277,942 | 13.6 | Algiers | |
| 1,001,450 | 70,712,345 | 70.6 | Կահիրե | |
| 1,759,540 | 5,368,585 | 3.1 | Տրիպոլի | |
| 446,550 | 31,167,783 | 69.8 | Rabat | |
| 2,505,810 | 37,090,298 | 14.8 | Khartoum | |
| 163,610 | 9,815,644 | 60.0 | Tunis | |
| 266,000 | 256,177 | 1.0 | El Aaiún | |
| Եվրոպական տերությունները Հյուսիսային Աֆրիկայում | ||||
| 7,492 | 1,694,477 | 226.2 | Las Palmas de Gran Canaria, Santa Cruz de Tenerife |
|
| 20 | 71,505 | 3,575.2 | — | |
| 797 | 245,000 | 307.4 | Funchal | |
| 12 | 66,411 | 5,534.2 | — | |
| Հարավային Աֆրիկա: | ||||
| 600,370 | 1,591,232 | 2.7 | Գաբորոնե | |
| 30,355 | 2,207,954 | 72.7 | Մասերու | |
| 825,418 | 1,820,916 | 2.2 | Վինդհուկ | |
| 1,219,912 | 43,647,658 | 35.8 | Bloemfontein, Cape Town, Pretoria[8] | |
| 17,363 | 1,123,605 | 64.7 | Mbabane | |
| Արևմտյան Աֆրիկա: | ||||
| 112,620 | 6,787,625 | 60.3 | Պորտո Նովո | |
| 274,200
|
12,603,185 | 46.0 | Ouagadougou | |
| 4,033 | 408,760 | 101.4 | Պրայա | |
| 322,460 | 16,804,784 | 52.1 | Abidjan, Yamoussoukro[9] | |
| 11,300 | 1,455,842 | 128.8 | Banjul | |
| 239,460 | 20,244,154 | 84.5 | Accra | |
| 245,857 | 7,775,065 | 31.6 | Կոնակրի | |
| 36,120 | 1,345,479 | 37.3 | Bissau | |
| 111,370 | 3,288,198 | 29.5 | Մոնրովիա | |
| 1,240,000 | 11,340,480 | 9.1 | Բամակո | |
| 1,030,700 | 2,828,858 | 2.7 | Nouakchott | |
| 1,267,000 | 10,639,744 | 8.4 | Niamey | |
| 923,768 | 129,934,911 | 140.7 | Abuja | |
| 410 | 7,317 | 17.8 | Jamestown | |
| 196,190 | 10,589,571 | 54.0 | Դակար | |
| 71,740 | 5,614,743 | 78.3 | Freetown | |
| 56,785 | 5,285,501 | 93.1 | Lomé | |
| Համընդհանուր | 30,368,609 | 843,705,143 | 27.8 | |
Թեմատիկ նշումներ[խմբագրել]
- ↑ Continental regions as per UN categorisations/map.
- ↑ Եգիպտոսը սովորաբար համարվում է անդրմայրցամաքային երկիր Հյուսիսային Աֆրիկայում (ՄԱԿ-ի սահմանմամբ) և Արևմտյան Ասիայում։ Բնակչության և մակերեսի տվյալները բերված են աֆրիկյան մասի համար՝ Սուեցի Ջրանցքից արևմուտք։
- ↑ Western Sahara is disputed between the Sahrawi Arab Democratic Republic, who administer a minority of the territory, and Morocco, who occupy the remainder.
- ↑ The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
- ↑ The Spanish exclave of Ceuta is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
- ↑ The Portuguese Madeira Islands are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco; population and area figures are for 2001.
- ↑ The Spanish exclave of Melilla is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
- ↑ Bloemfontein is the judicial capital of South Africa, while Cape Town is its legislative seat, and Pretoria is the country's administrative seat.
- ↑ Yamoussoukro is the official capital of Côte d'Ivoire, while Abidjan is the դե ֆակտո seat.