Հաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճար
Հաճար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Triticum dicoccon

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 506639
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}


Հաճար, ցորեն երկհատիկ (լատ.՝ Triticum dicoccum), դաշտավլուկազգիների ընտանիքի հացահատիկային բույս, ցորենի տեսակ։ ՀՀ-ում կան բազմաթիվ վայրի տեսակներ։ Մշակովի հաճարենու հասկի առանցքը կոտրվող է, հիմնականում՝ քիստավոր։ Հատիկները կարմիր են՝ նեղ ակոսիկով։ Աշնանացան է և գարնանացան։ Ունի վաղահաս և միջահաս ձևեր։ Չորության, ժանգի և փոշեմրրիկի նկատմամբ դիմացկուն է։ ՀՀ-ում տարածված են կարմրահասկ (վաղահաս) և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են։ Հաճարենուց ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաև որպես կեր։ Մշակվում է հիմնականում Որոտանի ավազանի (Սյունիք), նախալեռնային (Կոտայքի մարզ, Արագածոտնի մարզ), լեռնային (Գեղարքունիքի մարզ) մարզերում։ 1988-ին ՀՀ-ում ցանքատարածություը 3,2 հազար հա էր, միջին բերքատվությունը՝ 20,6 ց/հա, համախառն բերքը՝ 66,0 հազար ց։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png