Լոռու մարզ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լոռի
Լոռու զինանշան
Լոռու զինանշան
Քարտեզ
Լոռու դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Աշխարհ Գուգարք
Կառավարություն
Մարզկենտրոն Վանաձոր
Մարզպետ Արամ Քոչարյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995[1]
Տարածաշրջանները Գուգարքի շրջան
Թումանյանի շրջան
Սպիտակի շրջան
Ստեփանավանի շրջան
Տաշիրի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 8[1]
Գյուղական համայնքների թիվ 105[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 122[1]
ՎիՃակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

3,789[1] կմ²
Բարձրություն
 - Ամենաբարձր

 - Միջին
 - Ամենացածր

Թեժ լեռ
3107 մ
 մ
308 մ
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

392,300[1]
103.5/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

1701-2117
AM.LO
AM06
Կայք: lori.region.am

Լոռին Հայաստանի հյուսիսային մարզ է: Մարզկենտրոնը և մարզի ամենախոշոր քաղաքը Վանաձորն է:

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% ): 283.9 հզր. մարդ բնակչությամբ (2001 մարդահամարով), Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանին։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև:

[խմբագրել] Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդի զանգվածներից։

[խմբագրել] Պատմություն

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

[խմբագրել] Պատմա-մշակութային Հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՈՀամշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։

[խմբագրել] Ժաղովրդագրություն

Ըստ 2001 թ. մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

[խմբագրել] Էթնիկ Խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային մանրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝793 (0.3%), հույներ՝655 (0.2%), այլ՝ 607։

[խմբագրել] Կրոն

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։

[խմբագրել] Վարչատարածքային Բաժանում

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

[խմբագրել] Տնտեսություն

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 մլն. դրամ (2004), գյուզատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 մլրդ. դրամ (2004):

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

[խմբագրել] Տրանսպորտ

Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի Լեռնաշղթայի տակով և Ստեփանավան - Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

[խմբագրել] Կրթություն

[խմբագրել] ԲՈւՀեր

Լոռու մարզում են գտնվում հետևյալ Բարձրագույն ՈՒսումնական Հաստատությունները.

[խմբագրել] ՄՄՈւՀ

Լոռու մարզում են գտնվում հետևյալ Միջնակարգ Մասնագիտական Ուսումնական Հաստատությունները.

[խմբագրել] Քաղաքներ

[խմբագրել] 1988 թ. երկրաշարժը

Տես նաև՝ Սպիտակի երկրաշարժ

1988թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փուլ էին եկել 30 շենք և 2500 տուն։


[խմբագրել] Այցելեք Նաև

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009. 

[խմբագրել] Արտաքին Հղումներ

Հայաստանի դրոշը Հայաստանի Հանրապետություն Հայաստանի զինանշանը
 Մայրաքաղաք  Երևան
 Մարզեր 

Արագածոտն · Արարատ · Արմավիր · Գեղարքունիք · Լոռի · Կոտայք · Շիրակ · Սյունիք · Վայոց Ձոր  · Տավուշ

 Քաղաքներ 

Աբովյան · Ագարակ · Ալավերդի · Ախթալա · Աշտարակ · Ապարան · Արարատ · Արթիկ · Արմավիր · Արտաշատ · Բերդ · Բյուրեղավան · Գավառ · Գյումրի · Գորիս · Դաստակերտ · Դիլիջան · Եղեգնաձոր · Եղվարդ · Թալին · Թումանյան · Իջևան · Ծաղկաձոր · Կապան · Հրազդան · Ճամբարակ · Մարալիկ · Մարտունի · Մասիս · Մեծամոր · Մեղրի · Նոյեմբերյան · Նոր Հաճն · Շամլուղ · Չարենցավան · Ջերմուկ · Սիսիան · Սպիտակ · Ստեփանավան · Սևան · Վաղարշապատ · Վայք · Վանաձոր · Վարդենիս · Վեդի · Տաշիր · Քաջարան

 Գյուղեր  Հայաստանի գյուղերի ամբողջական ցանկ
Հավերժության նշան  Պատմություն   Աշխարհագրություն   Կառավարություն   Մշակույթ   Եկեղեցի   Լեզու   Հայեր