Դեբեդ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Դեբեդ | |
|---|---|
Դեբեդը հայ-վրացական սահմանում |
|
| Բնութագիր | |
| Երկարություն | 178 կմ Փամբակի հետ (152 կմ Հայաստանում) կմ |
| Ավազանի մակերես | 4050 կմ² կմ² |
| Ջրի ծախս | 29,7 մ³/վրկ մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունք | Փամբակի և Ձորագետի միացումից |
| Գետաբերան | Թափվում է Խրամ գետը (250 մ) |
| Տեղագրություն | |
Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը` Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից երկու կմ հյուսիս։
Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։ Այն հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերեը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում Նոյեմբերյանի շրջանի ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։
Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։