Հովհաննես Թումանյան
Տես նաև Թումանյան (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հովհաննես Թադևոսի Թումանյան | |
|---|---|
![]() Հովհաննես Թումանյանը |
|
| Ծնվել է | Փետրվար 19, 1869 |
| Մահացել է | Մարտ 23, 1923 (54 տարեկան) |
| Մասնագիտություն | Գրող |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թիֆլիսի Ներսիսիյան Ճեմարան |
| Ստեղծագործական շրջան | 1880-ական - 1923 |
| Ոճեր | Բանաստեղծություն Պոեմ Հեքիաթ Բալլադ |
| Ամուսին(ներ) | Օլգա Թումանյան |
Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։
[խմբագրել] Կենսագրություն
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
Լրացուցիչ տեղեկություններ Աղբյուր՝ «Большая Советская Энциклопедия» Տրամադրել է՝ Զավեն Գրիգորյան Թարգմանություն՝ Կարեն Վրթանեսյան Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905 թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթը» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
[խմբագրել] Գրականություն Թումանյանի և նրա ստեղծագործության մասին
- Անուշավան Աբովյան, Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպ.` Ն. Աղայանի, 1916, 221 էջ։
- Հովհաննես Այվազյան, Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
- Զավեն Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։
- Նորայր Դաբաղյան, Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։
- Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։
- Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։
- Նվարդ Թումանյան, Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։
- Նվարդ Թումանյան, Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։
- Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։
- Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։
- Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։
- Արամ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
- Սարգիս Մանուկյան, Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
- Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։
- Մնացական Նահապետյան, Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
- Արսեն Տերտերյան, Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1869-1908)» գիրքը
- Հովհաննես Թումանյան - Մանկական Ստեղծագործությունները Երաժշտական տարբերակով Ուլիխանյան Քվինտետ
- Հովհաննես Թումանյանի Ստեղծագործությունները
- «Հովհաննես Թումանյան։ Կենսամատենագիտություն» գիրքը՝ pdf ֆորմատով
- ArmenianHouse.org Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները
- Հովհաննես Թումանյան «Ինքնակենսագրություն»
- Հովհաննես Թումանյանի լիակատար երկերի ժուղովածուն հայերեն լեզվով ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում
- Հովհաննես Թումանյանի թանգարան
- Հովհաննես Թումանյան, քառյակներ
- Նախազգուշացում
- 1869 ծնունդներ
- 1923 մահեր
- Հայեր
- 19-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ մանկագիրներ
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Անձինք թղթադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ

