Ախթալայի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթալայի վանք
Ախթալայի վանքը

##Ախթալայի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Ախթալա գյուղ
Կոորդինատներ 41°09′02.08″ հս. լ. 44°45′50.1″ ավ. ե. / 41.150578, 44.76391941°09′02.08″ հս. լ. 44°45′50.1″ ավ. ե. / 41.150578, 44.763919
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Գուգարաց
Տարածք Պատմական Գուգարք նահանգ
Մարզ Լոռու մարզ
Հոգևոր կարգավիճակ Եկեղեցի, վանք, նաև ամրոց
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 10-րդ դար
Commons-logo.svg Վիքիպահեստում


Ախթալայի վանական համալիր, X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ախթալա գյուղում` Երևանից 185 կմ հյուսիս: Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քակեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը: Ներկա տեսքով կառուցվել է Զաքարյան նախարարական տոհմի ներկայացուցիչ, հունադավանություն ընդունած Իվանե Զաքարյանի կողմից:

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է:

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ:

Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին: Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները` հայկական մանրանկարչությանը: Իսկ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին: Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ` վրացերեն արձանագրություններ: Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին եւ Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում` և Գրիգոր Լուսավորչի պատկերը: Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է` գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության` խորհրդավոր ընթրիքի տեսարանն է: Հիսուսը պատկերված է երկու անգամ` մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ` առաքյալների հետ հացը կիսելիս:

Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները:

Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց` Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները:

Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին` Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին: Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով: Որմնանկարների մի մասը վերականգնվել է:

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է “Նռան գույնի” որոշ տեսարաններ:

[խմբագրել] Պատկերասրահ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով