Հոռոմայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռոմայրի վանք
Հոռոմայրի վանքը

##Հոռոմայր (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Օձուն
Կոորդինատներ 41°02′06.14″ հս. լ. 44°37′40.94″ ավ. ե. / 41.035039, 44.62803941°02′06.14″ հս. լ. 44°37′40.94″ ավ. ե. / 41.035039, 44.628039
Նահանգ Գուգարք
Տարածք Հայաստան
Մարզ Լոռու մարզ
Ներկա վիճակ Կիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 7-րդ դար
Կառուցման ավարտ 14-րդ դար
Առաջին հիշատակում 7-րդ դար
Առանձնահատկություններ
Շինանյութ Բազալտե սրբատաշ քար
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հոռոմայրի վանքը միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից մեկ կիլոմետր հեռավարության վրա։

Պատմություն[խմբագրել]

Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Այն կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIII դ խաչքարերով ու տապանաքարերով։ Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը։ [1]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]